Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/483

Այս էջը սրբագրված է

11. Աթենասին պաշտպանության ներքև ամբողջ Աթենքն էր — հունական պիցարանում իմաստության ու գիտությունների աստվածուհի Աթենասը Աթենքի հովանավորն ու պաշտպանն էր, որ քաղաքի բնակիչներեն էր նվիրել իր սրբազան ծառը՝ ձիթենին։


15. ՏԻՊԱՐՆԵՐ

(էջ 49)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Իրիս», 1911, հոկտեմբերի 1 և 15, թիվ 14-15, էջ 3(111) — 4(112)։

Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ «Ա» բաժանումը հուշում է, որ շարքը պետք է շարանակվեր, սակայն մտադրությունը չի իրականացրել։ Վարուժանի որևէ ժողովածուում չի զետեղվել։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Հայտնության Գիրքին հեղինակը կոչվելու—ակնարկված է Նոր կտակարանի գրքերից մեկը («Հովհաննու հայտնություն»), որի հեղինակն է համարվում Հովհաննես առաքյալը և ուր նկարագրվում է նրա տեսիլը։

2. «Ա՛յն Սահմանադրական Միապետաթյունը, որ Լուի Ֆիլիպով իրա- գործվեցավ» — խոսքը Հուլիսյան միապետության (1830—1848) մասին է։ 1830-ի Հուլիսյան հեղափոխությունից հետո Ֆրանսիայում տապալվեցին ազնվականական քաղաքական տիրապետությունը, ավատական—միապետական կարգերը, թագավոր հռչակվեց Լուի Ֆիլիպը և հաստատվեց ֆինանսական արիստոկրատիայի իշխանությունը։


16. ՌԱՀՎԻՐԱՆԵՐԸ

(էջ 52)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Քառասուն տարվան աշխատավորը. Մկրտիչ Փորթուգալյան. Հարգանքի պսակ», ժողովածու, Կ. Պ., 1914, Էջ 66—87։

Վարուժանի որևէ ժողովածուում չի զետեղվել։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1914-ի սկզբներեն Կ. Պոլսի հայ մտավորականությունը նախաձեռնեք նշելու արևմտահայ ազգային - ազատագրական շարժման անդրանիկ ներկայացուցիչներից մեկի՝ «Արմենիա» (Մարսել) թերթի խմբագիր Մկրտիչ Փորթուգալյանի հասարակական-քաղաքական գործունեության 40-ամյա հոբելյանը։ Մարտին կազմված հոբելյանական կենտրոնական հանձնաժողովում ընդգրկվեց նաև Վարուժանը (տե՛ս «Բյուզանդիոն», 1914, թիվ 5305, «Ազատամարտ», 1914, թիվ 1389)։ Ի շարս այլ միջոցառումների հանձնաժողովը ձեռնարկեց մի ժողովածուի հրատարակության, որտեղ զետեղվելու էին Մ. Փորթուգալյանին ուղղված գնահատանքի խոսքերը։ Հոբելյանի առիթով էլ Վարուժանը գրել է իր արձակ բանաստեղծությունը։ Ապրիլի 25 (մայիսի