Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/484

Այս էջը սրբագրված է

8)-ին «Բյուզանդիոնը» ծանուցեր (թիվ 5333), որ Մ. Փորթուգալյանին նվիրված գրքույկում ամփոփվելու է նաև «Պ. Դանիել Վարուժանի «Ռահվիրաները» հուժկու արձակ քերթվածը, որով կողջունե հոբելյարը»։ Ժողովածուն, «Քառասուն տարվան աշխատավորը» խորագրով, լույս աեսավ ապրիլի 27-ին (տե՞ս «Ազատամարտ», 1914, թիվ 1497)։ Նույն օրը Փթի Շանի ձմեռային թատրոնում տեղի ունեցած հանդեսում Վարուժանը ողջույնի խոսք Է ասել Մ. Փորթուգալյանի հոբելյանի առթիվ (չի պահպանվել) և ընթերցել «Ռահվիրաները» (տե՛ս «Ազատամարտ», 1914, թիվ 1498, «Բյուզանդիոն», 1914, թիվ 5335)։

1. Կը ծնանի... մանուկ Հիսուսը մսուրի մը ոսկի հարդերուն վրա — ըստ Նոր կտակարանի, երբ ծնվել է Քրիստոսը, Մարիամ Աստվածաձինը իր որդու խանձարուրը դրել է մսուրի հարղերի վրա (տե՞ս նաև «Ծնունդ» արձակ բանաստեղծության № 4 ծանոթագրությունը)։

2. Այն Արշալույսին, որ Վարազի կռնակեն կը բացվի — ակնարկված է այն հանգամանքը, որ Մ. Փորթուգալյանն իր գործունեությունն սկսել Է Վասպուրականից՝ ստեղծելով «Առաջադիմական միություն», «Քաղաքական ակումբ», «Հայրենասրբաց ընկերություն» կազմակերպությունները։


17. ԾՆՈԻՆԴ

(էջ 55)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ամսօրյա տեղեկատու Մուրատ Ռափայելյան նախկին աշակերտաց միության», 1914, հունիս-դեկտեմբեր, թիվ 34, Էջ 55—56։

Վարուժանի որևէ ժողովածուում չի զետեղվել։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Բոցաներ պատերազմը կարշավե — ակնարկում է 1914-ի հուլիսի 19 (օգոստոսի 1 )-ին սկսված Առաջին համաշխարհային պատերազմը։

2. Կատարը Վոժերուն — հավանաբար նկատի ունի Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Վոգեզների (ֆր. Vosges լեռնաշղթան։

3. Ծնունդին խաղաղությունը — խոսքը Քրիստոսի ծննդյան հիշատակի տոնի մասին է, որ կաթոլիկ հայերը տոնում են դեկտեմբերի 25-ին։

4. Ամայի ախոռներուն մեջ... Աստվածածինները իրենց մանուկները կը ծնանին... առանց հայր Հովսեփներու — փոխաբերության հիմքում ընկած է Նոր կտակարանի ավանդությունը Քրիստոսի ծննդյան մասին։ Ըստ Ղուկասի ավետարանի (Բ), կույս Մարիամը սուրբ հոգուց հղիանալով, իր ամուսին Հովսեփի հետ գալիս է Բեթղեհեմ, բայց քաղաքի իջևանատանը տեղ չգտնելով, տեղավորվում են մսուրում։ Այստեղ էլ, Հովսեփի ներկայությամբ, ծնվում է Հիսուսը, որի խանձարուրը դնում են հարդերի վրա։

5. Ո՞ւր են եզն ու զոմեշը, ձին ու ավանակը — ըստ քրիստոնեական ավանդությունների, Հիսուսի ծննդյան ժամանակ մսուրում եղել են ավանակ