Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/485

Այս էջը սրբագրված է

ու եզ, որոնք իրենց շնչով տաքացրել են նորածին մանկանը, որպեսզի նա ցրտից չսառչի։

6. Այս գիշեր հովիվները չեն գար այցի — Քրիստոսի ծննդյան մասին առաջինն իմացել ու նորածին մանկանն այցելել են հովիվները, որոնք իրենց հոտերի պահպանությունն էին անում գիշերով (Ղուկ, Բ, 8—14)։

7. Բեթղեհեմի Աստղը — ակնարկում է Քրիստոսին (տե՞ս «Հողդարի բլրակին» արձակ բանաստեղծության № 2 ծանոթագրությունը)։

8. Փա՛ռք ի բարձունս...— այս խոսքերով է օրհնվել Քրիստոսի ծնունդը (Ղուկ. Բ, 14—15)։


ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԵԼՈԻՅԹՆԵՐ

Դանիել Վարուժանը ստեղծագործական կյանքի արշալույսից մինչև վերջին ամիսները պարբերականներով տպագրել է հոդվածներ և զանազան լսարանների առաջ հանդես եկել բանախոսություններով, որոնցից մեզ են հասել միայն 33-ը։ Փաստերը ցույց են տալիս, որ նրա գրական ժառանգության այդ մասը շատ ավելի հարուստ է եղել։

Ստորև ներկայացվում է Վարուժանի՝ կորած կամ մեզ չհասած հոդվածների ու ելույթների ժամանակագրական ցանկը, որ կազմված է այլուայլ աղբյուրներում եղած տեղեկությունների հիման վրա (դրանց բովանդակության մասին ավելի մանրամասն տե՛ս Ա. Ս. Շարուրյան, Դանիել Վարուժանի կյանքի և ստեզծագործության տարեգրություն, Ե., 1984)։

ա․ Հոդվածներ

1․ Մինչն 1902-ի հուլիսի վերջերը — Հինգ հոդված Կ. Պոլսի «Մեճմուայը ախպար» թերթում (տե՛ս Հովհաննես Թոլայանին հղած Վարուժանիդ 1902-ի հուլիսի նամակը այս հատորում, № 4)։ Սրանցից հայտնի է «Քատրոնի շուրջը» հոդվածը (տե՜ս սույն բաժնում)։ Թերթի հավաքածուն մեր ձեռքի տակ չկա։

2. 1908, հունիս — հոդված «Մեճմուայը ախպար» թերթում՝ նվիրված Սեբաստիայի կաթոլիկ համայնքի առաջնորդական խնդրին (տե՞ս Հարություն Վարդավառյանի 1908-ի հուլիս 9/22-ի նամակը Վարուժանին, ԳԱԹ, ԴՎՖ, № 280)։ Թերթի հավաքածուն մեր ձեռքի տակ չկա։

բ. Ելույթներ

1․ 1902, սեպտեմբերի 15 — Ճառ Խաչվերաց օրը Ազոլոյում հայկական եկեղեցու օծման առիթով տրված հանդիսավոր ճաշկերույթում (տե՞ս «էջմիածին», 1958, Ը, էջ 35)։