Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/486

Այս էջը սրբագրված է

2․ 1905, տարեվեր — բանախոսություն Գենտում՝ նվիրված հայկական հարցին (տե՛ս Ստեփանի՝ 1906-ի հունվարի պատասխան նամակը Վարուժանին, ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 95)։

3. 1905, տարեվերջ — դասախոսություններ հայ ժողովրդի և Հայաստանի մասին Գենտի հասարակության տարբեր ընկերություններում (տե՛ս Ռափայել Պազարճյանին հղած Վարուժանի 1906-ի հունվարի 13-ի նամակը սույն հատորում, № 19)։ Ըստ Պիեռ Մաեսի, «պատմության ուսանողներու շրջանակում» բանախոսել է «Համառոտ ակնարկ Հայաստանի մասին» թեմայով (տե՜ս Առաքել Պատրիկ, Դանիել Վարուժանն իմ հուշերում, Բ տպագրություն, Պեյրութ, 1968, էջ 141)։

4. 1909, նոյեմբերի 8—բանախոսություն Սեբաստիայի մայր եկեղեցում հոգեհանգստի արարողությանը (տե՛ս «Անդրանիկ», Լրագիր, Սեբաստիա, 1909, թիվ 46)։

5․ 1909, նոյեմբերի 14—բանախոսություն Սեբաստիայի «Լույս» ընթերցատանը կազմակերպված ցուցահանդեսում (տե՛ս «Անդրանիկ», 1909, թիվ 47, «Ազատամարտ», 1909, թիվ 45)։

6․ 1910, հունվարի 3—բանախոսություն Սեբաստիայի ազգային լսարանում (տե՛ս «Անդրանիկ», 1910, թիվ 53)։

7. 1910, հունվարի 12—բանախոսություն Սեբաստիայի ազգային լսարանում՝ նվիրված «Արևելյան գորգի ընկերության» բանվորուհիների միության խնդիրներին (տե՛ս «Անդրանիկ», 1910, թիվ 55)։

8․ 1910, մարտի 29—բանախոսություն Սեբաստիայի «Լույս» ընթերցատանը՝ նվիրված եկեղեցիներում աշխարհիկ հավաքույթների գումարման խնդրին (տե՛ս «Ազատամարտ», 1910, թիվ 260)։

9. 1910, ապրիլի վերջ-մայիսի սկիզբ—ելույթներ Սեբաստիայում Կովկասահայ դրամատիկական խմբի ներկայացումներից առաջ՝ նվիրված բեմադրվելիք թատերախաղերին (տե՜ս «Ազատամարտ», 1910, թիվ 283, «Հառաջ», լրագիր, Փարիզ, 1937, թիվ 3376, Առաքել Պատրիկ, Դանիել Վարուժանն իմ հուշերում, Էջ 55—56)։

10․ 1910, հունիսի 27—մաղթանքի խոսք Սեբաստիայի Արամյան ազգային վարժարանի շրջանավարտների հանդեսում (տե՛ս «Անդրանիկ», 1910, թիվ 72)։

11․ 1910, հունիսի 28—ճառ Սեբաստիայում Ս․ Նշան վանքում ի պատիվ Մուրատ Խրիմյանի ամուսնության (տե՜ս «Անդրանիկ», 1910, թիվ 72)։

12․ 1910, օգոստոսի 10—դամբանական Սեբաստիայում Թադեոս Կյոզյուրյանի (Աչազուրկ) մահվան առիթով (տե՜ս «Արևելք», օրաթերթ, Կ, Պ., 1910, 7395)։

13․ 1910. նոյեմբերի 6—բանախոսություն Սեբաստիայի «Լույս» ընթերցատանը՝ գրական-հասարակական խնդիրների շուրջ (տե՜ս «Հող-Դար», 1910, թիվ 3)։

14․ 1910, նոյեմբեր—բանախոսություն Սեբաստիայի ազգային լսարանում