Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/487

Այս էջը սրբագրված է

պատրիարքական հրաժարականի առիթով (տե՛ս «Ազատամարտ», 1910, թիվ 451)։

15. 1911, փետրվարի 18—ելույթ Սեբաստիայի «Կարմիր խաչ» արհեստանոցի շրջանավարտների հանդեսում (տե՜ս «Հող-Դար», 1911, թիվ 8)։

16․ 1911, հունիսի առաջին կես—ելույթ Բրգնիկում գումարված բողոքի միտինգում՝ ուղղված կաթոլիկ պատրիարք Պողոս Թերզյանի դեմ (տե՜ս «Հող-Դար», 1911, թիվ 27, «Բյուզանդիոն», 1911, թիվ 4409, 4421)։

17. 1911, հունիսի 19—մաղթանքի խոսք Սեբաստիայի ազգային Արամյան վարժարանի շրջանավարտների հանդեսում (տե՜ս «Հող-Դար», 1911, թիվ 23, «Անդրանիկ», 1911, թիվ 85)։

18. 1911, հունիսի 26—ելույթ Սեբաստիայի Ս. նշան վանքի անտառում կազմակերպված «Արևելյան գորգի ընկերության» բանվորուհիների գործադուլի միտինգում (տե՜ս «Հող-Դար», 1911, թիվ 29, «Ազատամարտ», 1911, թիվ 634)։

19. 1911, հոկտեմբերի առաջին կես — բանախոսություն Եվդոկիայի ազգային վարժարանի մեծ սրահում՝ նվիրված հայ ժողովրդի պատմական ճակատագրին (տե՜ս «Հող-Դար», 1911, թիվ 43)։

20. 1911, նոյեմթերի 13—բանախոսություն Եվդոկիայի ազգային վարժարանի դպրոցական հանդեսում նվիրված երիտասարդության առջև ծառացած խնդիրներին (տե՜ս «Իրիս», 1911, թիվ 14—15, էջ 9)։

21. 1912, Օգոստոսի սկիզբ—բանախոսություն Սամսոն քաղաքի ակումբում «Փոքր Հայքի սերունդը» թեմայով (տե՜ս «Հուսաբեր», օրաթերթ, Գահիրե, 1957, թիվ 83)։

22. 1913, մարտի 2—բանախոսություն Պերպերյան վարժարանում (Կ. Պոլիս) Սկյուտարի հայկական դպրոցների ուսուցիչների և աշակերտության ներկայարուցիչների համար՝ «Գեղարվեստի դերը և բարեշրջումը» թեմայով (տե՜ս «Բյուզանդիոն», 1913, թիվ 4985, «նավասարդը), 1914, էջ 261)։

23. 1913, մարտի 3 — ելույթ էսայան սանուց միության կազմակերպած «գրական թեյասեղանում»՝ նվիրված Լևոն Շանթի «Հին աստվածներին» (տե՜ս «Ազատամարտ», 1913, թիվ 1153, «Շանթ», 1913, թիվ 37, էջ 312)։

24. 1913, մարտի 10—ելույթ Սագըզ Աղաճի Ս. Աստվածածին եկեղեցում Պ. Թերզյան պատրիարքի դեմ կազմակերպված բողոքի ցույցում (տե՜ս «Ազատամարտ», 1913, թիվ 1159, «Բյուզանդիոն», 1913, թիվ 4990)։

25. 1913, հունիսի 30—բանախոսություն Միջագյուղի Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու տոնախմբությունում նվիրված Գրիգոր Լուսավորչի ծագմանը, կյանքին ու խաղացած գերին (տե՜ս «Բյուզանդիոն», 1913, թիվ 5084)։

26. 1913, հոկտեմբերի 13—բանախոսություն Բերայի Փթի Շանի ձմեռային թատրոնի դահլիճում՝ նվիրված հայ գրերի ու տպագրության հոբելյաններին