Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/488

Այս էջը սրբագրված է

(տե՛ս «Ժամանակ», օրաթերթ, Կ. Պ., 1913, թիվ 1804, «Ազատամարտ», 1913, թիվ 1388)։

27. Նույն օրը—բանախոսություն Մուրատ — Ռափայելյան սանուց միության կազմակերպած հոբելյանական հանդեսում՝ ի պատիվ հայ գրերի ու տպագրության հոբելյանների (տե՛ս «Ամսօրյա տեղեկատու», 1913, թիվ 29, էջ 71)։

28. Նույն օրը — ելույթ Պեշիկթաշի ակումբներից մեկում կայացած հոբելյանական հանդեսում՝ նվիրված հայ գրերի ու տպագրության հոբելյաններին (տե՜ս «Ազատամարտ», 1913, թիվ 1388, «Ժամանակ», 1913, թիվ 1606)։

29. 1913, հոկտեմբերի 26—բանախոսություն Սամաթիայի «Ժողովուրդ» լսարանում Սիմոն Զավարյանի հիշատակին նվիրված սգահանդեսում (տե՜ս «Ժամանակ», 1913, թիվ 1616)։

30. 1013, դեկտեմբերի 15 — ելույթ էսայան վարժարանի սրահում գրաբարագետ ու մանկավարժ Հակոբ Գուրգենի ուսուցչական քառասնամյա գործունեության հոբելյանական հանդեսում (տե՛ս «Մեհյան», հանդես, 1914, թիվ 1, էջ 14)։

31. 1914, փետրվար — ելույթ Կ. Պոլսի ուսանողական միության դասախոսական հանձնախմբի՝ Բերայի ակումբում կազմակերպված «Թրքահայ գրական նրբագույն շարժումները» բանավեճում (տե՜ս «Երկունք», հանդես, Կ. Պ., 1914, թիվ 9, Էջ 238 — 239)։

32. 1914, մարտի 23 — երկու ելույթ Մուրատ—Ռափայելյան նախկին աշակերտաց միության ընդհանուր ժողովի նիստում (տե՜ս «Ամսօրյա տեղեկատու», 1914, թիվ 33, էջ 38—40)։

33. 1914, ապրիլի 27 — ողջույնի խոսք Մկրտիչ Փորթուգալյանին նվիրված հոբելյանական հանդեսում (տե՛ս «Ազատամարտ», 1914, թիվ 1498, «Բյուզանդիոն», 1914, թիվ 5335)։

34. 1914, հունիսի 29—մաղթանքի խոսք Դպրոցասեր տիկնաց վարժարանների շրջանավարտների ավարտական հանդեսում (տես «Ազատամարտ», 1914, թիվ 1459)։

Հարկ է դիտել, որ այս բավականաչափ պատկառելի ցանկը հեռու է ամբողջական լինելուց։ Մենք չգիտենք, թե այս հատորում զետեղվածներից բացի գրողը ուրիշ ի՞նչ հոդվածներ է հրապարակել «Եղի» և «Հրայրք» աշակերտական պարբերականներով։ Մեզ անծանոթ են ինչպես Եվրոպայում կարդացած նրա բանախոսություններից շատերը, այնպես էլ Եվդոկիայում հիմնած նրա կիրակնօրյա դասախոսությունների շարքը, որոնց մասին խոսում է թե՝ բանաստեղծը իր նամակներով և թե ժամանակակիցները իրենց հուշերում։ Կարելի է վստահորեն ասել, որ Վարուժանի պահպանված ու կորած հոդվածների ընդհանուր թիվն անցնում է ութ տասնյակից։

Մեր ձեռքի տակ եղած հոդվածներից ու ելույթներից այս հատորով հրատարակվում են 30-ը։