Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/489

Այս էջը սրբագրված է

1. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ ԴՈՒՐՅԱՆ

(էջ 61)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Արձագանգ Մոտայի», խմորատիպ Աշակերտական թերթ, Կ. Պ., 1901, ապրիլի 28, թիվ երկրորդ անգամ՝ «Բազմավեպ», 1939, թիվ 8—12, էջ 401։ Ստորագրությունը՝ Դ. Չպուղկեռյան:

Վարուժանի որևէ ժողովածուում չի զետեղվել։

«Արձագանգ Մոտայի» պարբերականը ձեռքի տակ չունենալու պատճառով տպագրվում Է «Բազմավեպից»։

«Բազմավեպի» խմբագրությունը ծանոթագրել է՝ «Դուրյան Ս. «սրբազան>ի այցելության առթիվ՝ Մխիթարյանց վարժարանին ի Քաղկեդոն»։

1. Բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծի նման կսիրեմ ապրիլ — ակնարկված են Եղիշե Դուրյանի եղբոր՝ Պետրոս Դուրյանի վերջին՝ 1871 -ի. դեկտեմբերի 10-ի նամակի տողերը. «Բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծությունը կը սիրեմ» (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հ. 1, Երևան, 1971, Լջ 183—184)։


2. ԹԱՏՐՈՆԻ ՇՈԻՐՋԸ

(էջ 62)

Առաջին անգամ հրատարակվել Է՝ «Մեճմուայը ախպար», 1902, մարտի 2719 ապրիլի, թիվ 3923։ Ստորագրությունը՝ Դանիել Գ. Չպուգքյարյան:

Հոդվածը հիշատակված է Եփրեմ Պողոսյանի «Դանիել Վարուժան արձակ գրականություն մշակա՞ծ է» հաղորդման մեջ («Հառաջ», օրաթերթ, Փարիզ, 1962, թիվ 9453, կտրածոն՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 390), ուր և մեջբերված է տպագրվող հատվածը։ «Մեճմուայի» հավաքածուն ձեռքի տակ չունենալու պատճառավ հոդվածի ամբողջական բնագիրը մեզ անծանոթ է։

Վարուժանի որևէ ժողովածուում չի զետեղվել։

Արտատպվում է «Հառաջից»։

«Թատրոնի շուրջը» մեկն է այն հինգ հոդվածներից, որոնք հիշատակված են գրողի՝ Հ. Թոլայանին 1902-ի հուլիսին հղած նամակում (տե՜ս սույն հատորի նամակների բաժինը, № 4)։


3. «ԵՂԻԻ» ԲԱՑԱԾ ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈԻՄԸ

(Էջ 63)

Պահպանվել է սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, 14, էջ 2ա — 4։ Գրված է մատիտով, ջնջումներով, անթվակիր է ու անստորագիր։

Տպագրվում է առաջին անգամ։

Այս և հաջորդ չորս նյութերը («Փայլակնացայտ հացկերույթ մը», «Հետաքրքիր ոգիին», «Իջի՜ր...» և «Պատասխան») հեղինակը գրել է «Եղի»