Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/490

Այս էջը սրբագրված է

աշակերտական թերթի համար։ Վերջինիս մասին Մկրտիչ Պոտուրյանն իր հուշերում պատմում է.

«1904-ի աշնան ըստ սովորության վեց շաբաթվա համար Ազոլո ամառանոցը գացի Մուրատ-Ռափայելյան վարժարանի աշակերտներու հետ։ Վարուժանը միշտ դպրոցի աշակերտներով շրջապատված կ՝ըլլար կամ գրագետի մը գիրքը կարդալով կանցներ իր ժամերը։

Օր մը ըսի իրեն.

— Դանիել, եկուր դպրոցական ձեռագիր թերթ մը հրատարակենք։

— Ի՞նչ անունով,— հարցուց։

— Անունը դուն դի՛ր։

— Թող «Եզի» ըլլա. դեռ չհասունցած ցորեն կը նշանակե։

Դանիել ամեն թիվի մեջ գեղեցիկ ոտանավոր մը կստորագրեր» («էջմիաժին», 1958, Ը, էջ 36)։

Դ. Ճիզմեճյանը ևս հիշում է մի քանի մանրամասնություններ. «1904-ի գյուղագնացությունը շատ ուրախ անցուցինք։ Վերջին տարվան արձակուրդն էր, շրջանավարտ ըլլալու կը պատրաստվեինք։ Ազոլո սկսանք շաբաթաթերթ մը հրատարակել։ Ես էի խմբագրապետը և ունեի իբր աշխատակից, առաջին գծի վրա, Վարուժանը։ Դպրոցի աշակերտը, երբեմն ալ վարդապետներ ալ կը մասնակցեին։ Կը ցավիմ, որ այս ձեռագիր հանդեսը իմ մոտ չպահեցի։ Շատ աղմուկ հանեց։ Տանդեի «Դժոխքին» հետևողությամբ զվարճալի գործ մը, որուն մեջ դրած էի վարդապետներ, դասատուներ և աշակերտներ» (ճիզմեճյան, էջ 21)։

«Եղին» հրատարակել է թե՛ գեղարվեստական գործեր, թե դրական—քննադատական հոդվածներ։ Պարբերականին թղթակցել են կեղծանուններով (Շշուկ, Եվոլին տավիղը, Անման, Սուլիչ, Փայլակ, Արուսյակ և այլն)։ Վարուժանն ընտրել Է Զիրտուշդ ստորագրությունը։ «Եղին» չի հասել մեզ։

1. «Անուշ ձայն» խորագրով գրություններ — հավանաբար «Եղիի» խմբագրությունը հայտարարել է «Անուշ ձայն» վերնագրով ստեղծագործության մրցույթ։

2. Եվոլին Տավիղին — այս կեղծանվան հիմքը գալիս է հունական դիցաբանությունից։ Էոլը (Եվոլ) քամիների տիրակալն էր, որի տավղի լարերը արևածագի ժամանակ հնչում էին ամենաթեթև քամուց իսկ։ Վարուժանը այո հեղինակի դեմ մղել է բանավեճ (տե՛ս «Պատասխան» հոդվածը սույն բաժնում)։


4. «ՓԱՅԼԱԿ»ՆԱՑԱՅՏ ՀԱՑԿԵՐՈԻՑԹ ՄԸ.

(էջ 66)

Պահպանվել է սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 5, Էջ 9-12։ Մատիտագիր է ու անթվակիր։ Ստորագրությունը՝ Զիրաուշդ։