Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/491

Այս էջը սրբագրված է

Հեղինակված է 1904-ին «Եղի» պարբերականի համար (տե՜ս «Եղիի» բացած դրական մրցումը» հոդվածի ծանոթագրությունները)։

Տպագրվում է առաքին անգամ։

1. <Անիկոյի> — այս բառը դժվար է ընթերցվում։ Նման տեղանուն հայտնի չէ։ Հավանաբար պետք է լինի՝ Ազոլո, որ Մուրատ—Ռափայելյան վարժարանի ամառանոցն էր, ուր և հրատարակվում էր «Եղին»։

2. Եղբայր Ալեքսիս — Մուրատ-Ռափայելյան վարժարանի տնտես Ալեքսիանոս Գազազյանը ուներ բանաստեղծի հավակնություն և այդ առումով աշակերտության բարեհոգի հեգնանքի առարկան էր։ Դ. Ճիզմեճյանը պատժում է, որ «Եղբայր Ալեքսիսը Վարուժանին մրցակիցն էր, բանաստեղծություն կը գրեր», և ինքը երբեմն-երբեմն նրա այդ թուլությունը շահագործել է՝ լրացուցիչ ուտելիք հայթայթելու համար, բավական էր, որ տնտեսին ասեր, թե «Դուն Դանիելեն ավելի մեծ բանաստեղծ ես», և Ալեքսիսը անմիջապես դառնում էր առատաձեռն (տե՜ս Ճիղմեճյան, էջ 17-18)։

3. Ոչ անուղղակի քննադատությունները կը հուսահատեցնեն կոր զինքը — հավանաբար ակնարկել Է «Եղիի» էջերում իր հրատարակած բանաստեղծությունների (տե՜ս «Հետաքրքիր ոգիին (Պատասխան)» հոդվածը և համապատասխան ծանոթագրությունները այս բաժնում) վերաբերյալ արված դիտողությունները, ինչպես նաև աշակերտների արտահայտած ինչ-ինչ բանավոր կարծիքները։

4. «Փայլակ» — այս կեղծանվան տակ հավանաբար թաքնված է «Եղիին» թղթակցած աշակերտներից մեկը։

5. Ապողոն — տե՜ս «Պտույտ մը մեր դասարանին շուրջը» ստեղծագործության № 4 ծանոթագրությունը։

6. Տոնքիշոտ — իսպանացի գրող Միդել Սերվանտեսի (1547—1615) «Փառաբանված ասպետ Դոն Քիշոտը» վեպի հերոսը։ Խորհրդանշում է կյանքից կտրված, երևակայական հերոսի, որ իրական կամ թվացող չարիքի դեմ կռվում է՝ չգիտակցելով իր պայքարի անօգուտ լինելը, արժանանալով համընդհանուր ծաղրի։

7. Ուրիշ հոդվածով մանրամասն կրնամ ցցնել — նման հոդված չի հասել մեզ։


5. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՈԳԻԻՆ

(էջ 69)

Պահպանվել է սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 5, Էջ 16ա — 17։ Մատիտագիր է, անթվակիր ու անստորագիր։

Գրված է 1904-ին «Եղի» պարբերականի համար (տե՜ս «Եղիի» բացած դրական մրցումը» հոդվածի ծանոթագրությունները)։

Տպագրվում է առաջին անգամ։

Հետաքրքիր ոգին հավանաբար «Եղիի» հեղինակներից է, որ դիտողություններ