Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/492

Այս էջը սրբագրված է

է արել նույն պարբերականում զետեղված Զիրտուշդի (Վարուժանի) ստեղծագործությունների վերաբերյալ։

1. «Ոսկի հասակը» — այս վերնագրով բանաստեղծություն Վարուժանից մեզ չի հասել։

2. «Վարժապետը» — այս վերնագրով բանաստեղծություն Վարուժանից մեզ չի հասել։ Հավանաբար նախնական օրինակն է «Դաստիարակ» քերթվածի, որ գրել է 1904-ի օգոստոսի 26-ին և առաջին անգամ տպագրել «Գեղունիի» «Սարսուռներ» շարքում (տե՛ս ներկա հրատարակության առաջին հատորը)։

3. «Հայր, օրհնե՛» — գրել է 1904-ի օգոստոսի 28-ին, առաջին անգամ հրատարակել է 1905-ին «Գեղունիում»։

4. «Մոխիրները» — մեզ է հասել «Մոխիրներու առջև» խորագրով։ Գրել է 1904-ի սեպտեմբերի 10-ին, առաջին անգամ հրատարակվել է 1905-ին «Գեղանիում»։


6. ԻՋԻ՛Ր

(էջ 70)

Պահպանվել է սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 5, էջ 17ա։ Մատիտագիր է ու անթվակիր։ Ստորագրությունը՝ Զիրտուշդ:

Գրված է 1904-ին «Եզի» պարբերականի համար (տե՛ս «Եղիի» բացած գրական մրցումը» հոդվածի ծանոթագրությունները)։

Տպագրվում է Ա՛ռաջին անգամ։


7. <ՊԱՏԱՍԽԱՆ>

(էջ 71)

Պահպանվել է սևսգիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 5, էջ 19-25ա։ Անթվակիր է ու անստորագիր։

Գրված է 1904-ին։ Պատասխանն է «Եղիի» բացած գրական մրցումը» հոդվածի (տե՛ս սույն բաժնում) առթիվ Եվոլին տավիղը կեղծանվամբ հեղինակի դիտողություններին։

Տպագրվում Է առաջին անգամ։

1. Արուսյակին, երբ մի քանի իր սխալները անդրադարձողին-«Եզին» ձեռքի տակ չունենալու պատճառով հնարավոր չէ պարզել, թե ինչի մասին է խոսքը։

2. Իր «Անուշ ձայնին» — տե՛ս «Եղիի» բացած գրական մրցումը» հոդվածի № 1 ծանոթագրությունը։

3. Ստեփանեն մինչև Ստեփանիկը քեզի համար մեկմեկ հայկաբաններ են — Բառախաղ է։ Ստեփան ասելով նկատի ունի Մուրատ-Ռափայելյան վարժարանի տեսուչ Ստեփան Սարյանին, իսկ Ստեփանիկը նույն վարժարանի աշակերտներից էր։