Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/493

Այս էջը սրբագրված է

4. Մարսալա — ոգելից խմիչքի տեսակ։

5. Ծեր ըլլալ աղոթել — Դուրյան—ակնարկված են Պետրոս Դուրյանի 1871-ի դեկտեմբերի 10-ի նամակի տողերը՝ «Երիտասարդ ըլլալ և երգե՜լ, ժեր լինիլ և աղոթե՜լ» (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հ. 1, Երեվան, 1971, էջ 184)։

6. Զիրտուշդ իր քննադատության ուրիշ կտոր մըն ալ ավելցուցած էր, զոր չդրինք — այս ակնարկից երևում է, որ Վարուժանը իր հոդվածը գրել է որպես խմբագրությտն պատասխան Եվոլի տավիղի քննադատության։


8. ԳԵՐՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՈԻԼՖԻԼԱՍ

(էջ 78)

Պահպանվել է սևագիրը` ԳԱԹ, ԴՎՖ, № 47։ Մատիտագիր է, պատառոտված, անթվակիր ու անստորագիր։

ԳԱԹ-ում (ԴՎՖ, № 396) պահպանվում է ուրիշի ձեռքով գրված մի քանի թերթ, որոնց վրա երկու տարբերակով՝ սևագիր ու մաքրագիր, այլ նյութերի թվում, գրախոսված է նաև այս հոդվածը։ Գրախոսությունից իմացվում է, որ Մուրատ - Ռափայելյան վարժարանի աշակերտները Ազոլոյում հրատարակել են «Հրայրք» անվամբ ձեռագիր մի պարբերական («գյուղին ավանդական լրագիրը»), որի խմբագիրն էր Հովսեփ Գարապաճաքյանը։ Հենց այստեղ էլ զետեղվել է «Գերմանները և Ուլֆիլաս» հոդվածը։ Անանուն գրախոսը հայտնելով, որ դրա հեղինակը Վարուժանն է, նշել է. «Այս հոդվածը սիրով կարդացինք, լուրջ ուսումնասիրություն մ՛է։ Հոդվածագիրը ունեցած պիտի ըլլա իր հիշելու քանի մը նոթերը, բայց գիտցածին գերին չըլլալով, ընդհակառակը անոր տիրած և թափած է անոր վրա իր դատաստանը և տրամաբանությունը։ Բայց ավելի ուրախ պիտի ըլլայինք, եթե ատոր վատնած ժամանակը ոտանավորի հատկացվեր, որ մեր սրտին հետ ավելի կը խոսի, քանի որ ինքը մեր վշտի, թշվառության ու բռնության դեմ բողոքող բանաստեղծն է»։

«Հրայրքի» հավաքածոն մեզ չի հասել։ Ամենայն հավանականությամբ Վարուժանը հոդվածը պարբերականին է հանձնել 1906-ի ամռանը, երբ հանգստանալու համար Գենտից հրավիրվել էր Ազոլո։

Տպագրվում է առաջին անգամ։

1. Ս․ Պետրոսիս — հավանաբար խոսքը Քրիստոսի 12 աշակերտներից մեկի՝ Պետրոս առաքյայի մասին է։ Եկեղեցական ավանդությունների համաձայն, Պետրոսը 25 տարի եղել է Հռոմի առաջին եպիսկոպոսը և քրիստոնեական ամբողջ եկեղեցու գլխավորումը հանձնել Հռոմի պապերին (գլխիվայր խաշվել է մոտ 65 թվականին)։

2․ Վուլգան (Վուլկան) — հռոմեական դիցարանում կրակի աստվածը, որ համապատասխանում էր հույների կրակի ու դարբնության աստված Հեփեստոսին։