Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/496

Այս էջը սրբագրված է

17. Իսիս — Հին Եգիպտոսի դիցարանում բարոյականության աստվածուհին։

18. Քրիստնա — հավանաբար խոսքը հին հնդկական գերագույն աստծո՝ Վիշնուի երկնային մարմնավորման՝ Կրիշնայի մասին է։

19. Պրոմետուս (Պրոմեթևս) — հին հունական դիցաբանի տիտաններից (ավագ սերնդի՝ հակաօլիմպիոսյան աստվածներ), որ հափշտակեց կրակը և հանձնեց մարդկանց։ Զայրացած աստվածները նրան շղթայեցին ժայռին, իսկ արծիվը ամեն օր կրծում էր նրա լյարդը։

20. Զորոաստրի և Պուտտայի վարդապետությունները — նկատի ունի զրադաշտականությունը և բուդդայականությունը։ Առաջինը քարոզում էր վարքի ու պաշտամունքի արդար կյանք: Երկրորդը մարդկանց ուսուցանում էր խեղդել ցանկություններն ու կրքերը, հասնել հոգևոր զարգացման բարձր վիճակի՝ նիրվանայի։

21. Պրահմա (Բրահմա) — հին հնդկական կրոնի երեք գերագույն աստվածներից մեկը՝ տիեզերքի և բոլոր կենդանի էակների արարիչը։

22. Օրմըզդ (Որմիզդ) — իրանական դիցաբանի գերագույն աստվածը։

23. Արամազդ — հայկական դիցաբանի գերագույն աստվածը։

24 Դիոս — Զեսի մականուններից մեկը։

25. Զևս — հունական դիցարանի գերագույն աստվածը։

26. Թոր — սկանդինավյան դիցարանում ամպրոպի աստվածը։

27. Նեմեսիս — տե՛ս «Վան Արտըվելդի արձանին» արձակ բանաստեղծության № 1 ծանոթագրությունը։

28. Բահաղ (Բել) — բաբելոնցիների գերագույն աստվածը։

29. Ահուրա-Մազտա (Ահուրամազդա) — Հին Իրանի գերագույն աստվածը։

30. Եհովա — հուդայականության (տե՛ս № 4 ծանոթագրությունը) գերագույն աստվածը՝ ահեղ, վրիժառու, ամենակարող, տիեզերքի արարիչ ու տեր, հրեա ժողովրդի ճակատագիրը կանխորոշող ու տնօրինող։


10. ՍԵՐՊԻԱ ԵՎ ԱՎՍՏՐԻԱ

(էջ 90)

Առաջին անգամ «Քաղաքական ակնարկ» ընդհանուր խորագրի տակ հրատարակվել է՝ «Ռազմիկ», 1908, նոյեմբերի 8, թիվ 296։

Վարուժանի որևէ ժողովածուում չի զետեղվել։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

Հոդվածը գրված է Գենտում և ներկայացնում է հեղինակի նկատառումները Բալկաններում ստեղծված քաղաքական իրադրության կապակցությամբ։

1. Երբ Պուլկարիս... սվինը վար կիջեցնե — երիտթուրքական հեղափոխությունից հետո Բուլղարիան, օգտվելով Թուրքիայում ստեղծված խառնակ վիճակից,