Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/497

Այս էջը սրբագրված է

1908-ի հոկտեմբերի 5-ին միավորեց իր երկրի հարավային տարածքները, որոնք գտնվում էին օսմանյան տիրապետության տակ։

2. Թուրքիո դրամական փոխարինություն մը ընելու ձեռնարկին կը հանգի — ակնարկը վերաբերում է Բ դռան և բուլղարական կառավարության բանակցություններին, որոնք ավարտվեցին նրանով, որ Ռուսաստանի միջնորդությամբ Բուլղարիան համաձայնեց դրամական փոխհատուցում տալ Թուրքիային։

3. Մոնթենեկրո — Չեռնոգորիայի իտալական անվանումը։

4. Սերպիան և Մոնթենեկրոն են, որ կը հեստին ընդդեմ Ավստրիո — Բոսնիայի և Հերցեգովինայի բռնակցումը (1908, հոկտեմբերի 7) Սերբիայում ու Չեռնոգորիայում առաջ բերեց օրինական վրդովմունք։ Սերբական կառավարությունը զորակոչեց պահեստային զորքերի մի մասը, իսկ Չեռնոգորիան հայտարարեց ընդհանուր զորահավաք։

5. Թագաժառանգ իշխանը երկարորեն խոսակցեցավ Ռուսիս ձարին հետ — ցարական Ռուսաստանի օգնությունը ակնկալելու նպատակով Սերբիայի թագաժառանգ և կառավարության նախագահ Պաշիչը 1908-ի հոկտեմբերին մեկնել էր Պետերբուրգ։ Սակայն նրան խոստացել էին միայն «բարոյական օժանդակություն։

6. Միլանովիչ էտուարդ Կրեի հետ ունեցած տեսակցութենե — երբ Սերբիայի արտաքին գործերի մինիստր Միլովան Միլովանովիչը հանդիպեց Անգլիայի արտաքին գործերի մինիստր էդուարդ Գրեյի հետ, վերջինս հայտարարեց, թե Անգլիան ցույց կտա միայն դիվանտգիտական օգնություն։

7. Սերպիո գլուխը տաքցնողներ կան — ակնարկը վերաբերում է Ռուսաստանին, Անգլիային, Ֆրանսիային և Իտալիային, որոնք 1908-ի հոկտեմբերի 12-ին թուրքական կառավարությանը հայտարարեցին, թե իրավազոր չեն համարում բռնակցումը, քանի որ այն հակասում է 1878-ի Բեռլինի վեհաժողովի որոշումներին։

8. Սերպիո ներքև Ռուսիան և Անգլիան կը ծածկվին — կայզերական Գերմանիան անվերապահորեն պաշտպանեց բռնակցումը, Ռուսաստանը ջանաց դրամական փոխհատուցում կորզել Ավստրո — Հունգարիայից հօգուտ Սերբիայի, իսկ Անգլիան հավատացնում էր, թե սերբական շահերի հարցում կպաշտպանի ռուսական դիրքորոշումը։

9. Ռուսիա 78-ի Վեհաժողովին մեջ կը մտներ կորսնցնելու համար Սան— Ստեֆանոյի դաշնադրությունը — 1877—78 թթ. ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Կ. Պոլսի մոտակայքում գտնվող Սան-Ստեֆանո բնակավայրում պատերազմող կողմերի միջև կնքվեց հաշտության պայմանագիր։ Սերբիային, Չեռնոգորիային և Ռումինիային շնորհ վեց լիակատար անկախություն, Բուլղարիան վասալական կախման դրվեց Թուրքիայից։ Ռուսաստանին անցան Բաթումը, Արդահանը, Կարսը, Բայազիտը, Հարավային Բեսարաբիան։ Սակայն նույն տարվա հունիսին Բեռլինում գումարված վեհաժողովը վերանայեց Սան-Ստեֆանոյի դաշնագիրը, Բոսնիան ու Հերցեգովինան օկուպացվեցին