Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/498

Այս էջը սրբագրված է

Ավստրո — Հունգարիայի կողմից՝ մնալով Թուրքիայի կազմում, կրճատվեցին Բուլղարիայի ու Չեռնոգորիայի տարածքները, Ռուսաստանից վերցվեցին Բայազեան ու Արդահանը։ Թուրքիան խոոտացավ քրիստսնյաներով բնակեցված նահանգեերում մտցնել բարենորոգումներ։

10. Սրթբազան կայսրություն — խոսքը «Գերմանական սրբազան ազգի կայսրություն» միջնադարյան պետության մասին է, որը 10-րդ դարից մինչև 19-րդ դարի սկիզբը միավորում էր Գերմանիան, ինչպես նաև Իտալիայի ու Չեխիայի զգալի տարածքները։

11. Բրուսիո հարստություն — նկատի ունի Հոհենցոլերների դինաստիան։ Բիսմարկը, լինելով Պրուսիայի նախկին պրեզիդենտն ու արտաքին գործերի մինիստրը, իր քաղաքականության մեջ հենվում էր պրուսական զորքի վրա։

12. Պոսնա — Հերսեքեն Նովի Պազարի անցքով Սալոնիկը, Արշիպեղագոսը․.. — Նովի Պազարը սերբական նահանգ էր, բայց զավթվել էր օսմանցիներից ու դարձել առանձին սանջակ։ Բեռլինի վեհաժողովը արտոնեց Ավստրո — Հունգարիային ստրատեգիական այդ կարևոր տարածքում ունենալ իր կայազորը։ Բոսնիայի ու Հերցեգովինայի բռնակցումից հետո ավստրիական զորքերը դուրս եկան Նովի Պազարից։ Սալոնիկը մտնում էր Թուրքիայի կազմում։ Արշիպեղ (լ) ագոս էին անվանում էգեյան ծովի կղզիախումբը (Հունական արշիպելագ)։

13. Արևելյան Րումելի — Բուլղարիայի հարավային մասը Բեռլինի վեհաժողովի որոշմամբ հանձնվեց Թուրքիային և կազմեց առանձին սանջակ՝ Արևվլյան Ռումելի անվամբ (1885-ին վերամիավորվեց Բուլղարիայի հետ)։

14. Սուլթանի և Կիյոմ կայսեր համբույրը Հայկական արյան դեռ թարմ հոտին մեջ — հավանաբար նկատի ունի Վիլհելմ Երկրորդ կայսեր և Արդուլ Համիդի հանդիպումը Կ. Պոլսում 1899-ին, որից հետո համաձայնություն ձեռք բերվեց Բաղդադի երկաթուղու կառուցումն ու շահագործումը առաջիկայում ևս գերմանական բանկի միջոցով իրագործելու վերաբերյալ։

15. Ուրիշ երկաթուղիի մը արտոնությունը — 1907-ին ավստրիական կառավարությունը Թուրքիային առաջարկեց կառուցել երկաթգիծ, որը պետք է սկսվեր Ավստրո — Հունգարիայի սահմանից, անցներ նովի Պազարի սանջակով և միանար Սալոնիկին։

16. Երրյակ Համաձայնություն — առավել հայանի է Անտանտա անվամբ։ Դա Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի բլոկն էր (վերջնականապես ձևավորվեց 1907-ին) ընդդեմ Եռյակ Միության՝ Գերմանիայի, Ավստրո — Հունգարիայի և Իտալիայի ռազմաքաղաքական դաշինքի ստեղծվել Էր 1879 — 82 թթ.)։

17. Անգլիան՝ Նոր Տաճկաստանին իր ցույց տված փոխադարձ համակրությամբ — Անգլիան, հույս ունենալով թուլացնել գերմանական ազդեցությունը Թուրքիայի վրա, առաջինը ճանաչեց երիտթուրքական կառավարությունը, հրաժարվեց Մակեդոնիայի խնդրում 1908-ի մարտին ներկայացբած պահանջներից, առաջարկեց ֆինանսական օգնություն։