Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/500

Այս էջը սրբագրված է

Գրված է հետևյալ առիթով․

Երբ 1908-ի հունիսի 24-ին (հուլիսի 7) Թուրքիայում երիտթուրքերը կատարեցին պետական հեղաշրջում, նրանք գահընկեց չարեցին սուլթան Աբդուլ-Համիդ Երկրորդին։ Վերջինս, ձևանալով հեղափոխության բարեկամ, հուլիսի 23-ին հռչակեց Օսմանյան ազգային սահմանադրությունը և ամեն կերպ սիրաշահում էր երիտթուրքական գործիչներին։ Այդ նպատակով էլ նա դեկտեմբերի 18-ին ի պատիվ օսմանյան նորընտիր երեսփոխանների (պառլամենտի անդամների) տվեց կայսերական ճաշկերույթ, որի ժամանակ արտասանվեցրն բաժակաճառեր։ Երեսփոխանները լուսանկարվեցին սուլթանի հետ ու հերթով համբուրեցին նրա ձեռքը։ Այս «արյունոտ ճաշը» շարժեց հայ հասարակության զայրույթը, օրի արձագանքներից մեկն էլ Վարուժանի հոդվաժն է։

1. Մեծ բանաստեղծին խոսքը — մեզ հայտնի չէ, թե ո՞ւմ խոսքերն են։

2. Յլտըզ — սուլթանական պալատը։

3. Մառաններուն մսաշերտերովը՝ մնացած թերևս 1896-են ի վեր — ակնարկված է 1895—96 թթ. հայկական ջարդը։

4. Րիզայական քաղաքականության — նկատի ունի երիտթուրքերի պարագլուխներից Ահմեդ Ռիզային, որը նաև երեսփոխանական ժողովի նախագահն էր։

5. Երիտասարդ թուրքերը — թուրքական «Միություն և առաջադիմություն» («Իթթիհատ վե թերաքե») ազգայնական—հետադեմ կուսակցության անդամները։

6. Փոյուգական կարմիր դլխարկ — ֆրանսիական Մեծ հեղափոխության (1789—1794) ժամանակ բուրժուական հեղափոխական դեմոկրատիայի ներկայացուցիչները որպես ազատության խորհրդանիշ դնում էին փռյուգական գլխարկներ։

7. Մշակված օրենքներուն տասնաբանյա տախտակները — ըատ Աստվածաշնչի, հրեաների ազատարար ու որենսդիր Մովսեսը քարե երկու տախտակի վրա փորագրել էր տասը պատվիրան կամ հոդված, որոնցով պետք է առաջնորդվեր իր ազգը։

8. Վեհաճաշին հայեր ալ բազմակից էին — ժամանակի մամուլում ճշգրիտ տեղեկություններ չկան, թե հայ երեսփոխաններից ովքեր են ներկա եղել ճաշկերոյթին, բայց ստույգ է, որ Գրիգոր Զոհրապը չի մասնակցել։


12. <ՀԱՐԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ>

(Էջ 100)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ․ № 54։ Էջ 3 — 45։

Տպագրվում է առաջին անգամ, աննշան կրճատումներով։

Հայտնի չէ, թե ի՞նչ լսարանի համար է գրել։

1. Երեսփոխանական ժողովը — խոսքր Ազգային երեսփոխանական ժողովի մասին է, որը դադարեցված էր Աբդուլ — Համիդի տիրապետության