Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/508

Այս էջը սրբագրված է

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

Հոդվածը դրված է «Իրիսի» էջերում Եվդոկիայի ճիզվիտական դպրոցի շուրջ սկսված վիճաբանությունների առիթով։

Կաթոլիկ կուսակրոն միաբանության անդամները՝ (ճեզվիաները վիթներ, եզվիտներ, հիսուսյաններ) 17-րդ դարի առաջին կեսից Ֆրանսիայի ու Ավստրիայի կառավարությունների միջնորդությամբ Թուրքիայում գործելու իրավունք ստանալով, թափանցել էին նաև երկրի հայաբնակ ու հայաշատ վայրերը։ Նպատակ հետապնդելով ամեն կերպ ամրապնդել Հռոմի պապի իշխանությունը և պատրաստել կաթոլիկ եկեզեցուն հնազանդ սպասավորներ, ճիզվիտները միջոցների մեջ խտրություն չէին դնում, փորձում էին դավանափոխ անել հայերին, մեռցնել նրանց ազգային զգացումները։

Կաթոլիկական պրոպագանդայի ազդեցությունը ուժեղ էր նաև Եվդոկիայում։ 1912-ին տեղի հայ հասարակությանը հայտնի դարձավ, որ ճիզվիտական դպրոցի աշակերտներին ստիպել են կաթոլիկ դառնալ, որի հետևանքով մի քանի սաներ հրաժարվել են վարժարան հաճախել։ Այդ մասին բողոքի առաջին ձայնը բարձրացրեց Եվդոկիայի ազդային վարժարանի ուսուցիչ Արսեն Մարկոսյանը։ «Հայ մատաղ սերունդ մը կը փճանա ժիզվիտներու վարժարանին մեջ» հոդվածում («Իրիս», 1912, մայիսի 2, թիվ 2) նա մերկացրեց ճիզվիտ մանկավարժների մեքենայությունները և հասարակայնության ուշադրությունը հրավիրեց ճիզվիտական դաստիարակութեան վտանգավոր հետևանքների վրա։ Շուտով պարբերականը հրապարակեց ճիզվիտական վարժարանի մեծափոր Ժյուստիեն Ռիոնտելի «Իրիսի» տնօրենության» վերնագրով նամակը (մայիսի 15, թիվ 3), որով նա Ա. Մարկոսյանի հոդվածը համարում Էր ծայրեիծայր զրպարտություն։ «Իրիսը» նույն համարում զետեղեց Ա. Մարկոսյանի երկրորդ հոդվածը՝ «Գոգերնիս նստած՝ մորուքնիս կը փետեն» խորագրով։ ժ. Ռիոնտելի նամակին խմբագրությունը կցել էր մի ծանոթագրություն, որտեղ հայտնում Էր, թե նրա «որ աստիճան փաստված ըլլալը կը տեսնենք հոդվածով մը, զոր հաջորդ թիվով «Իրիս» առիթը կունենա հրատարակելու» (Էջ 9)։ Հունիսի 1-ին (թիվ 4) «Իրիսը» միանգամից տպագրեց երեք պատասխան՝ Ա․ Մարկոսյանի «Քանի շարժիք՝ այնքան կը խրիք», Խորեն քհն. Գալիոնճյանի «Երկու խոսք» նամակը և Վարուժանի «Վերքը կարյունի» հոդվածները։ Այո ելույթներից հետո էլ հրապարակվեցին մի շարք նյութեր (Մատեռ, «Անոնք իրենց իրավունքի մեջ են», հունիսի 15, թիվ 5, Լ. Փասպանյան, «Ժեզվիթներու ֆրանսերենը, պատասխան պ. Մատեռին», օգոստոսի 1, թիվ 6—7, խմբագրական, «Մեր խոսքը ժեզվիթներու ֆրանսերենին շուրջ», օգոստոսի 15, թիվ 8, Ռուբեն Հերյան․ «Ինչո՛ւ համար օտար լեզուներ սորվինք և ո՛րը նախընտրելի է», հոկտեմբերի 15, թիվ 10)։ Բայց սրանք շոշափում էին մասնավոր հարցեր։ Միայն Վարուժանի հոդվածն է, որ դուրս է գալիս կրթական խնդիրների շրջանակից և ճիզվիտականությանը տրվում է հասարակական գնահատական։