Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/511

Այս էջը սրբագրված է

15. Ֆառմասոն — կասկածելի, պաս չպահող, կրոնական թյուր հայացքներ ունեցող մարդ։

16. Տողատակի ծանոթության չակերտներում վերցված խոսքերը № 1 ծանոթագրությունում հիշատակված Լեոյի աշխատությունից են (Էջ 338)։

17․ Մեջբերումները Լեոյի աշխատության 356, 357 և 358 էջերից են։

18. Շարդենից մեջբերումը տե՜ս Լեոյի աշխատության 348 էջում։

19. Քաղվածքները Լեոյի աշխատության 349 և 348 էջերից են։

20. Ժեզվիթները ի՜նչ դիրք բռնեցին Ուկրնոթներու հանդեպ... Գաթերիս Մետիոիի ժամանակ — ակնարկը վերաբերում է հուգենոտների (ուկրնոթներ) կոտորածին (տե՜ս № 13 ծանոթագրությունը), որին չխոչընդոտեցին ճիգվիտները։

21. Օ՜վ էր Ռավայազ... — լսելով, որ Ֆրանսիայի թագավոր Հենրիխ (Հենրիկոս) Չորրորդը պատրաստվում է արշավել Հռոմի վրա և գահընկեց անել պապին, մոլեռանդ կրոնավոր Ռավայալկը (Ռավայազ) կաթոլիկ եկեղեցուն և աստծուն հաճոյանալու համար 1610-ի մայիսի 14-ին Փարիզում սպանեց նրան։ Քանի որ Ռավայալկը սպանությունից առաջ դիմել էր ճիզվիտական միաբանության անդամ դառնալու համար, ոճրագործության կասկածն ընկավ ճիզվիտների վրա։

22. Հունաց պատրիարք Կյուրեղը որո՜նց ջանքերով խեղդել տրվեցավ... — իր աջխատության մեջ Լեոն գրում է, որ 17-րդ դարում ճիզվիտները հաստատվելով Ռուրքիայի եվրոպական տարածքով, Միջերկրականի ափերին, հալածել են հունական եկեղեցին, Ֆրանսիայի ու Ավստրիայի օգնությամբ հաշիվ մաքրել անցանկալի բոլոր գործիչների հետ։ «Այդպիսիներից մեկն էր, — նշում է Լեոն, — հունաց պատրիարք Կյուրեղը, որին թուրք կառավարությունը, եզվիտների ջանքերով, խեղդել տվեց Եեդի-Կուլեի բանտում» (էջ 338)։

23. 1628-ին որոն՜ք էին, որ հունական տպարանին վրա հարձակեցան—ըստ Լեոյի, այս արարքի հեղինակները դարձյալ ճիզվիտներն էին (էջ 338)։

24. Իտալիո մեջ տեղի ունեցած հանրածանոթ Բարակալլոյի դատավարությունը — մեզ չհաջողվեց պարզել ակնարկը, 1906-ի հայերեն պարբերականներով այդ մասին ոչինչ չկա։

25. ժան-ժագ Ռnւսո... ի՜նչ Գովելի առաջարկներու ենթարկվեցավ — Ռուսոն իր «Խոստովանության» մեջ պատմում է, որ երբ ուսանել է ճիզվիտական վարմարանում (1728), արվամոլ սաներից մեկը հետապնդել է իրեն։ Երբ վախեցած 16-ամյա պատանին այդ մասին տեղյակ է պահել վերակացուներին, նրանցից մեկը սաստել է՝ ասելով, թե Ռուսոն արատավորում է «սուրբ տունը» և աղմուկ է բարձրացնում «չնչին բաների» համար։

26. 1640-ին... արդյոք Բեռ, մը չէր ըսողը... — Փաստը վերցված է Լեոյի՝ հիշատակված աշխատությունից (էջ 348)։