Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/512

Այս էջը սրբագրված է

27. Սա խոսքը արդյոք ժեզվիթ գլխավոր մը (ժեներալ) ըսած չէ՞ — տե՛ս Լեոյի նշված աշխատությունը, էջ 349։ Ճիզվիտական միաբանության յուրաքանչյուր անդամ պարտավոր էր գեներալի (ժեներալ) մեչ տեսնել Քրիստոսին և նրան ենթարկել իր կամքը, ուժն ու խիղճը։ Գեներալն ընտրվում էր ցմահ և նստում Հռոմում։

28. Նա՞սըլ, Բեռ ժյուստինեն, պունկլառ. տեկեն պիռ ժեզվիթ, յոգ պիո ֆառմասոն, Բե՜ռ ժեզվիթ (թրք.) — Ինչպե՞ս, պեր ժյուստինեն, այս բաները ասողը ճիզվի՞տ է, թե՞ ֆարմասոն, պեր ճիզվիտ։

29. Թերզյանի ծնդիրով — տե՛ս Վարուժանի «Թերզյանի խնդիրը տեղվույս մեջ» հոդվածը և համապատասխան ծանոթագրությունները։

30. Վը՜զզя կելիր պանա (թրք․) — մեզ համար կարևորություն չունի։


18. ԳՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ

(էջ 143)

Առաջին անգամ հրատարակվել է՝ Թեոդիկ, Ամենուն տարեցույցը, Փարիզ, 1928, էջ 341—346, երկրորդ անգամ՝ Երկեր, 1984, էջ 473— 479։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

Ընթերցվել է որպես դասախոսություն։ «Վեցամյա էսայան սանուց միության, 1908—1914» տեղեկագրի (Կ. Պ., 1914) «Ամառնային դասընթացք 1912-ի» բաժնում նշված է, որ Վարուժանը կարդացել է դասախոսություն՝ «Ակնարկ մը գրական դպրոցներուն վրա» թեմայով (էջ 7)։ Հ. ճ. Սիրունին վկայում է. «էսայան սանուց միությունը, օգտվելով ամառնային արձակուրդներեն, մասնավորապես երկսեռ ուսուցչության և ուսանողության օգտակար հանդիսանալու մտահոգությամբ՝ ամառնային դասընթացքներ սարքեր էր այն տարին (1912-ին — Ա. Շ.)՝ հուլիս և օգոստոս ամիսներուն, 16 օրերու և 36 դասախոսությանց բաժնված։ Ավելի կամ նվաղ կանոնավորությամբ դասընթացքին հետևեցին 300-ի չափ ունկնդիրներ, որոնցմե 100-ի չափը ուսուցիչ, 150-ը ուսանող և մնացյալը միության անդամներ և հետաքրքիրներ... Վարուժան այս դասընթացքին մեջ երևաց մեզ առաջին անգամ։ Իր դասախոսությունը դրական դպրոցներու մասին վարժապետական դաս մը չէր, այլ վերեն ակնարկ մը մարդկային հոգվույն դիմահեղումներուն վրա և տեսակ մը փառաբանությունը գրելու կրքին» («Դանիել Վարուժան», Պուքրեշ, 1940, էջ 113—114)։

Առաջին հրատարակությունում ծանոթագրված է. «Բերայի էսայան վարժարանը, 1912-ի ամրան, դասախոսություն՝ սղագրված Առնակե» (էջ 346)։ Քանի որ Վարուժանը Եվդոկիայից Կ. Պոլիս է մեկնել 1912-ի հուլիսի վերջերին, ապա դասախոսած պետք է լինի նույն տարվա օգոստոսին։

1. Դպրոցներ կան Դասական, Իրապաշտ, Սնապաշտ, Պառնասյան, Խորհրդապաշտ և... Ապագայապաշտ—Ժամանակակից գրականագիտության մեջ դասական դպրոցն ունի կլասիցիստական անվանումը, իրապաշտը՝ ռեալիստական,