Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/513

Այս էջը սրբագրված է

բնապաշտը՝ նատուրալիստական, խորհրդապաշտը՝ սիմվոլիստական և ապագայապաշտը՝ ֆուտուրիստական:

Վիպական — այսինքն՝ ռոմանտիկական։

3. «Մահապարաթա» («Մահաբհարթա») — հին հնդկական ժողովրդական դյուցազներգություն, կազմավորվել է մ․ թ․ ա. երկրորդ հազարամյակի երկրորդ կեսին։

4. «Ռափայանա» — հին հնդկական էպիքական պոեմ (մ. թ. ա. 4—2-րդ դդ․), որ նվիրված է Արևի հարստության լեգենդար թագավոր, չարի ու անարդարության դեմ պայքարող Ռամին (Ռամա)։

5. Ռամսեսներւս արձաններդ — Ռամզեսները (Ռամսեսներ) Հին Եգիպտոսի փարավոններն (թագավորներ) Էին։

6․ Աստղիկդ — տե՜ս «Դրվագ մը ճամբորդի հին հուշերես (Վենետկեն Աթենք)» ուղեգրության № 7 ծանոթագրությունը։

7. Արամազդը — տե՜ս «Կրոնքները» հոդվածի № 23 ծանոթադրությունը։

8. Ֆրանսական հեղափոխության — խոսքը 1789—1794 թթ. ֆրանսիական Մեծ հեղափոխության մասին Է։

9. Հյուկոյին մեկ թատրերգությանդ... ժողովուրդեն սուլվեցավ — նկատի ունի Վ. Հյուպոյի «Բուրգրաֆներ» դրաման (1843), որի բեմադրությունը ձախողվել է։

10. Սփինքս — տե՜ս «Ըղեղներ» ստեղծագործության № 1 ծանոթադրությունը։

11. «Ճին» — սպիրտային թունդ խմիչք (ջին)։

12. Ս. Մարկոսի հնավուրց պատմական եկեղեցին — խոսքը Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի մասին Է՝ կառուցված 976—1071 թթ.։

13. Ափրիկեի մեյ արարներ յարգելդ — Մարինետին (Մառինեդի) մաս․ նակցել Է 1911—1912 թթ. իտալա — թուրքական պատերազմին, իր բանաստեղծություններում ու արձակ երկերում փառաբանել իտալական գաղութատիրական զավթամոլ նկրտումները Աֆրիկայում:


19. ԳԱՂԱՓԱՐԻ ԱՍՊԵՏԸ

(է 150)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Սգապսակ Փիեր Քիյեառի հիշատակին, մահվան տարեդարձին առիթով, 1912—1913» ժողովածուում, Ա. Պ., 1913, Էջ 69 — 71։ «Սգապսակը» ընթերցողին է՝ հանձնվել մարտի վերջերին (լույս ընծայման ազդը տե՜ս «Բյուզանդիոն», 1913, մարտի 28/10 ապրիլի, թիվ 5005)։

Վարուժանի որևէ ժողովածուում չի զետեղվել։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Պանթեոն — տե՜ս «Կծու խոսքեր» բաց նամակի № 2 ծանոթագրությունը։

2. Պույրըն սիրեց Ելլադան — Ջորջ Գորդոն Բայրոնը (Պայրըն) 1823-ին