Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/514

Այս էջը սրբագրված է

մասնակցել է թուրքական լծից հույն ժողովրդի ազատագրական պայքարին, եղել է զինվորական ջոկատի հրամանատար և զոհվել Հունաստանում։

3․ Գողգոթա — բլուր Երուսաղեմի մոտակայքում, ուր ըստ ավանդության խաչվել է Հիսուս Քրիստոսը։ Փոխաբերաբար նշանակում է տառապանք, տանջանք, չարչարանք, նահատակության։

4. Իր Մեծ հեղափոխությունը — տե՛ս «Գրական դպրոցներ» դասախսսության № 8 ծանոթագրությունը։


20. ՐԱՖՖԻ

(էջ 152)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ամսօրյա տեղեկատու Մուրատ—Րափայելյան նախկին աշակերտաց միության», Կ. Պ., 1913, մայիս-հունիս, թիվ 27, Էջ 40 — 41։

Վարուժանի որևէ ժողովածուում չի զետեղվել։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Շարունակողը «Կայծերուն» վերջին մասին—խոսքը «Կայծերի» 1904-ի տպապրության (Վիեննա) մասին է, որտեղ Աննա Բաֆֆին հրապարակել էր վեպի մի քանի նոր հատվածներ։

2. Մեր պատմական դրվագները ուրվագծվեցան կարգ մը հայ բանաստեղծներու լարերով—հավանաբար նկատի ունի Ղևոնդ Ալիշանի, Ռափայել Պատկանյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի պատմական թեմաներով գրված պոեմներն ու բանաստեղծությունները։

3. Ծերննց զանոնք կենդանացուր — նկատի ունի Ծերենցի «Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու» և «Թեոդորոս Ռշտունի» վեպերը։

4. Ասլան — «Կայծեր» վեպի գլխավոր հերոսներից։


21. ՅԱՐՃԱՆՅԱՆԻ ՔԵՐԹՈՂՈԻԹՅՈԻՆԸ

(էջ 155)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Գրական ասուլիսներ, Զ. Ատոմ Յարճանյան (Սիամանթո)», ժողովածու, Կ. Պ., 1913, էջ 23—34։ Երկրորդ անգամ, հապավումով, «Սիամանթոյի քերթողությունը» վերնագրով զետեղվել է՝ Երկեր, 1946, էջ 359 — 361, ապա, ամբողջությամբ՝ Երկեր, 1984, էջ 480—489։

Տպագրվում է առաջին հրատարակությունից՝ աննշան հապավումով։

Վարուժանն այս բանախոսությամբ հանդես է եկել 1913-ի հունիսի 2-ին Բերայի Էսայան վարժարանի սրահում Սիամանթոյի «Ամբողջական գործը». ժողովածուին (Պոսդըն, 1910) նվիրված գրական ասուլիսում։ Հ. Ճ․ Սիրունին պատմում է. «Խնդրեցի Վարուժանին, որ նույն օրվան (Սիամանթոյի ասուլիսի — Ա. Շ.) գլխավոր բանախոսը ըլլա։ Խանդավառությամբ ընդունեց. գոհ էր, որ իրեն կիյնար բանաստեղծ եղբոր մը հոգին վերլուծելու պատիվը» («Դանիել Վարուժան», Պուքրեշ, 1940, էջ 110)։