Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/515

Այս էջը սրբագրված է

1. Նոր էր հրատարակած «Հայորդիներուն» երրորդ հատորը — Վարուժանը շփոթել է. «Սիամանթոյի «Հայորդիներ» ժողովածուի երրորդ շարքը լույս է տեսել 1908-ին Փարիզում, մինչդեռ 1906-ին Ժնևում հրատարակել էր երկրորդ շարքը (առաջին շարքը՝ Ժնև, 1905)։

2. Այդ «սպիտակ տղան», ի՜ր բառերով — նկատի ունի Սիամանթոյի «Դյուցազնորեն» ժողովածուի «Հույսին ճամբան» բանաստեղծության 24-րդ տողը՝ «Ո՜վ դուն, ողջակիզումներու ուխտված սպիտա՜կ տղա»։

3. Ակնյուս (Ագնի) — հին հնդկական դիցարանում կրակի աստվածը, որ միջնորդ էր աստվածների ու մարդկանց միջև, պահպանիչն էր ընտանեկան օջախի և թշնամին խավար ոգիների։

4. Ըստ Արփիարյանի — «Արփիարյանը էսթետիկոս» հոդվածում Ա. Չոպանյանը հեդնել է Արփիարյանին, որ ակնեցիներին համարել է Հնդկաստանից եկածներ. «Որովհետև, — գրել է Չոպանյանը, — Ակն = agni, այդ ձևով Ֆրանսայի ճանճերը պետք է սերած ըլլային մեր Մուշի փեհլիվաններեն, քանի որ mouche = Մուշ» («Անահիտ», 1907, թիվ 12, էջ 35)։

5. Դեմետր (Դեմետրա) — հին հունական դիցարանում պտղաբերության և հողագործության աստվածուհին։

6. «Վարեն ահեղավազ Եփրատին ունկնդրելով» — Սիամանթոյի «Ափ մը մոխիր, հայրենի տուն...» բանաստեղծության («Հոգեվարքի և հույսի ջահեր») առաջին տան վերջին տողը («Վարեն ահեղավազ Եփրատին կունկընդրեի...»)։

7. Էյֆելին կատարը — խոսքը ֆրանսիացի շինարար — ինժեներ Ալեքսանդր Գյուստավ էյֆելի նախագծով Փարիզի 1899-ի համաշխարհային ցուցահանդեսի համար կառուցված 300-մետրանոց պողպատյա աշտարակի մասին է, որ խորհրդանշում է 19-րդ դարի տեխնիկական նվաճումեերը։

8. «Հայրենի Հրավերներուն» — ակնարկված է Սիամանթոյի «Հայրենի հրավեր» շարքը, որ առաջին անգամ տպագրվեց «Ամբողջական գործը» հատորում։

9. «Դյուցազնորենը» — լույս է տեսել 1902-ին, Փարիզում։

10. «Հոգեվարքի և Հույօի Ջահերը» — լույս է տեսել 1907-ին, Փարիզում։

11. «Ցայգալույս» — Ռուբեն Զարդարյանի ժողովածուն (Կ. Պ., 1910)։

12. Հուլիո ամսվա այն ցայդը — ակնարկում է 1908-ի հուլիս 7-ին (հունիսի 24) տեղի Ունեցած երիտթուրքական հեղաշրջումը և հուլիսի 23-ին հռչակված Սահմանադրությունը։

13. «Կարմիր լուրեր Բարեկամես» — Սիամանթոյի ժողովածուն, լույս է տեսել 1909-ին Կ. Պոլսում։

14. «Ռամայանա» — տե՜ս «Գրական դպրոցներ» դասախոսության № 4 ժանոթագրությունը։

15. «Իլիական» — Հոմերոսի դյուցազներգությունը։

16. «Էնեական» — Վիրգիլիոսի դյուցազներգությունը։