Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/516

Այս էջը սրբագրված է

17. «Օսիան» — տե՜ս «Հայ լեզվի խնդիրը» հողվածի № 7 ծանոթագրությունը։

18. «Երուսաղեմ ազատյալ» — Տորկվատո Տասսոյի պոեմը։

19. «Հայկ դյուցազն» — Արսեն Բագրատունու դյուցազներգությանը։

20. Գեղեցիկ Բրիսանուշի համար Աքիլլես քեն կըներ — Բրիոանուշը (Բրիզուհի) և Աքիլլեսը «Իլիականի» հերոսներից են։ Հայրենի քաղաքի ավերումից, ամուսնու և եղբայրների սպանվելուց հետո, Բրիսանուշը գերվել էր ու դարձել Աքիլլեսի սիրուհին։ Թագավոր Ագամեմնոնը Աքիլլեսից խլեց նրան, ինչը հույն առաջնորդների պառակտման պատճառ դարձավ։ Աքիլլեսը հրամարվեց մասնակցել Տրոյական պատերազմին։ Հաշտվելուց հետո գերուհին վերադարձվեց Աքիլլեսին։

21. Կիկլոպ — առասպելական միաչքանի հսկա։

22. Նարեկը — Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը։

23. Հովհաննու Հայտնությունը — տե՛ս «Տիպարներ» ստեղծագործության № 1 ծանոթագրությունը։

24. Եհովա — տե՜ս «Կրոնքները» հողվածի № 4 ծանոթագրությունը։

25. «Տիկնայք փափկասունք Հայոց աշխարհին» — արտահայտությունը Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» աշխատությունից է (յոթերորդ եղանակ)։

26. Նավասարդի սաներուն — Նավասարդը հին հայերի նոր տարին էր, որի պատվին կազմակերպվում էին բազմամարդ տոնախմբություններ՝ ուղեկցված զոհաբերություններով, նվիրատվություններով, խրախճանքներով, երգ ու պարով, թատերախաղերով, այլևայլ մրցություններով։


22. ՎԱՂՎԱՆ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ

(էջ 165)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ամսօրյա տեղեկատու Մուրաս Ռափայելյան նախկին աշակերտաց միության», Կ. Պ., 1913, հուլիս-օգոստոս, թիվ 28, Էջ 54 — 55, երկրորդ անգամ՝ Երկեր, 1946, էջ 362—363 ապա՝ Երկեր, 1984, էջ 489—491։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Այն կրկնակ հոթելյաններուն — հայ գրերի գյուտի 1400-ամյա և տպագրության սկզբնավորման 400-ամյա հոբելյանները արևմտահայ իրականության մեջ նշվել են 1913-ի հոկտեմբերին:

2. Փյունիկի հարանուն թևավորում — փյունիկը հին եգիպտացիների սրբազան թռչունն էր։ Նա 500 տարին մեկ թոչում էր Եգիպտոս՝ արևի աստված Ռաի տաճարը, որտեղ նրան այրում էին, բայց նորից վերակենդանանում էր մոխրից և հարության 40-րդ օրը վերադառնամ։

Փյունիկը հավերժական վերածնման խորհրդանիշ է։

3. Սուրբի մը—խոսքը Մեսրոպ Մաշտոցի մասին է։