Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/518

Այս էջը սրբագրված է

24. ՀՈԻՍԿ ԲԱՆՔ

(էջ 177)

Առաջ՛ին անգամ հրատարակվել է «Տարեկան տեղեկագիր Ս. Գ. Լ. ուսումնարանի 1912—1913 դպրոցական շրջանի. Հուսկ բանք Դանիել Էֆ. Վարուժանի շրջանավարտներու ուղղյալ» գրքույկով, Կ. Պ., 1913, էջ 8—12։ Արտատպվել է սփյուռքահայ մի շարք պարբերականներով, ինչպես՝ «Սուրբ Հակոբ», տեղեկատու հայ կաթողիկե հաստատությանց, Իսթանպուլ, 1958, Էջ 36—58, «ժամանակ», օրաթերթ, Իսթանպուլ, 1958, թիվ 18142, «Հառաջ», օրաթերթ, Փարիզ, 1962, թիվ 9453 և այլն։ Զետեղվել է նաև՝ Երկեր, 1984, Էջ 498 — 502։

Տպագրվում Է առաջին հրատարակոլթյունից։

1. Մեր միամյա պաշտոնավարությունը — տե՜ս Վարուժանի «Տեղեկագրի» № 2 ծանոթագրությունը։

2. Սպարտացի ծնողքին այն բառերը... — հին հունական պետություն Սպարտայի կանայք աչքի են ընկել կամքի ուժով, համարձակությամբ, հայրենիքին նվիրվածությամբ։ Պլուտարքոսը հաղորդում է, որ սպարտացի կանանցից մեկը որդուն պատերազմ ճանապարհելիս, նրան տվել է մի վահան, ասելով՝ «Կա՞մ վահանով, կա՜մ վահանին». այսինքն՝ վերադարձիր հաղթանակած կամ զոհվիր (Հին Հունաստանում պատերազմով զոհված ռազմիկին կռվի դաշտից դուրս էին բերում նրա վահանի վրա)։

3. Ոսկեղեն հորթը — արտահայտությունը սերում է Աստվածաշնչից։ Անապատում թափառող հրեաները երկրպագում էին ոսկե հորթին՝ իբրև աստծո (Ելից, 32)։ Գործածվով է որպես ոսկու, հարստության, փողի իշխանության խորհրդանիշ։

4. Կյոթեի ամբաստանությունը, թե հայը ծալապատիկ նստած կը հաշվե — նկատի ունի Գյոթեի «Թողեք որ լամ» բանաստեղծության հետևյալ տողերը, «Քնած են ուղտեր և ուղտապաններ. Հայն արթուն մտքով հաշիվ է անով...» (տե՜ս Գյոթե, Վայմարյան քնար, Ե., 1985, էջ 130։ Թարգմանությունը՝ Ալբերտ Մուշեղյանի)։

5. Լուսավորչի ավանդական կանթեղին — ըստ ավանդության, երբ Գրիգոր Լուսավորիչը աղոթով էր Արագածի կատարին, գիշերները նրան լուսավորու մէր անպարան մի կանթեղ, որ կախված էր երկնքից։ Ավանդությանը հավատացնում է, որ այդ կանթեղը երևում է միայն արժանավորներին։


25. <ԱԼԻՇԱՆ ԵՎ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ>

(էջ 182)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ամսօրյա տեղեկատու Մուրատ Ռափայելյան նախկին աշակերտաց միության», Կ. Պ., 1913, նոյեմբեր, թիվ 30, էջ 98—101, երկրորդ անգամ, հապավումով՝ Երկեր, 1946, էջ 356 — 358, ապա՝ Երկեր, 1984, էջ 491—495։