Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/519

Այս էջը սրբագրված է

Տպագրվում է ամբողջությամբ, առաջին հրատարակությունից։

Արտասանվել է 1913-ի հոկտեմբերի 27-ին (նոյեմբերի 9) Բերայում Թոքատլյան ճաշասրահում գումարված Մարատ — Ռափայելյան միության կանոնադրական հանդեսում՝ նվիրված Մուրատ — Ռափայելյան վարժարանի բարերարների հիշատակին։ «Ամսօրյա տեղեկատուն» Վարուժանի բանախոսության մասին գրել Է. «Դեռ երիտասարդ և սակայն արդեն իսկ մեծահռչակ բանաստեղծ Վարուժանը թե ինչպե՞ս ներկայացուր մեզ Ալիշպնի և Պեշիկթաշլյանի՝ նյութապես մեռած, բայց իրոք անմահ բանաստեղծներուն ոգին ու գործերը՝ չենք կարող նկարագրել։ Գաղափար մը ունենալու համար առթած խանդավառության վրա, բավական չէ միայն կարդալ լուր ատենախոսությունը, պետք էր լսել նամանավանդ զինքը։ Յուր տաք և հոգեշունչ շեշտերով վերացուց ունկնդիրները, իր հոգվույն կայծերուն զամենքն ալ բաժնեկից ըրավ և լռած էր արդեն, երբ դեռ կուզեինք լսել զինքը» (թիվ 30, էջ 83)։

1. Տուր ինձ քու ձեռքդ, եղբա՛յր եմք մեք — Մ․ Պեշիկթաշլյանի «Եղբայր եմք մեք» բանաստեղծության երկրորդ տան առաջին տողը։

2. Սրբուհի Տյուսաքներ... գրականություն կընեն — վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը հայերենի մասնավոր դասեր է առել Մ. Պեշիկթաշլյանից։

3. Համազգյացի հաստատություն — խոսքը 1846-ին Կ. Պոլսում Մ. Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ հիմնված և մինչև 1852-ը գոյատևած Համազգյաց ընկերության մասին է, որ նպատակ ուներ նպաստել համազգային միաբանությանը՝ հաստատելով երկսեռ դպրոցներ, տպարաններ, հրատարակել ինքնուրույն ու թարգմանական գրքեր, ուսումնասիրել հին գրչագրերը, զարգացնել երկրագործությունը և այլն։


26. <ՀՈՐԴՈՐՆԵՐ ՍԿՍՆԱԿՆԵՐՈԻՆ>

(էջ 187)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԳՎՖ, № 44, էջ 4 — 40։ Անվերնագիր է ու ան ստորագիր։ Գրված է աշակերտական ընդհանուր տետրում, որի անվանաթերթն է՝ Ուսումնարան Ս. Գրիգոր Լոասւվորիչ:

Առաջին անգամ, մասնակի հապավումներով և «Դ. Վարուժանի հորդորները սկսնակներուն» խորագրով, հրատարակել Է Հ. ճ. Սիրունին՝ «Նավասարդ», պարբերական գրականության և արվեստի, Պուքրեշ, 1924, պրակ է, Էջ 195—196, պրակ Ը, Էջ 227—228, պրակ Թ, Էջ 260—262, 1925, պրակ Ա, Էջ 4 — 6, պրակ Բ, Էջ 38։ Մի քանի քաղվածքներ զետեղված են՝ Երկեր, 1946, Էջ 366—370։

Տպադրվում է ինքնադրից, ամբողջությամբ։

1913-ի ամռանը, հաստատվելով Կ. Պոլսում, Վարուժանը ստանձնում Է Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարանի տնօրենի պաշտոնը (տե՞ս նրա «Տեղեկագիրը» այս բաժնում)։ Հիշյալ հաստատությունում նա մի շարք առարկաների (իմաստասիրություն, բարոյական և քաղաքացիական կրթություն,