Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/520

Այս էջը սրբագրված է

քաղաքական տնտեսություն) հետ դասավանդելով նաև հայերեն, ձեռնարկում է գրականության դասագրքի ստեղծմանը։ Հրատարակելով «Հորդորներ սկսնակներունը» Հ. Ճ. Սիրունին հաստատել է. «էջերը, զորս կսկսինք տպել այս թիվով, Վարուժանի փորձերն են գրականութեան դասագրքի մը համար, որուն պատրաստութեան կաշխատեր։ Անոնց վրայեն է, որ գրականություն կը դասավանդեր Պոլիս, Լուսավորչյան ուսումնարանի բարձրագույն կարգին։ Խորունկ ուսումնասիրություն մը չեն անոնք, ոչ ալ իր աշակերտները որոշ դպրոցի մը առաջնորդելու ճիգը։ Կարգ մը հարևանցի նոթեր են գրականության ուսուցչին ծառայելու համար: Միտք ուներ զանոնք դասավորել և ընդարձակել հետո» («Նավասարդ 1924, պրակ է, էջ 195)։

1. «Եղծ աղանդով» — Եղնիկ Կողբացու փիլիսոփայական երկը։

2. Հ. Ա. Ղազիկյանի թարգմանությունները — Արսեն Ղազիկյանի թարգմանությամբ Հոմերոսի «Իլիականը» առանձին գրքով հրատարակվել է Վենետիկում, 1911-ին։ Մյուս թարգմանությունների և Օսիանի մասին տե՜ս «Հայ լեզվի խնդիրրն հոդվածի № 7 ծանոթագրությունում։

3. «Լուսինը հոգիիս վրա կը ձյունե» — Սիամանթոյի «Հոգնություն» բանաստեղծության («Հոգեվարքի և հույսի ջահեր») առաջին ու վերջին տողերը («Հոգիիս վրա լուսինը կը ձյունե»)։

4. «Ցեղիդ սուգը սրտիդ մեջ կը հոսի» — Սիամանթոյի «Սուգ» բանաստեղծության («Կարմիր լուրեր բարեկամես») 28-րդ տողի՝ «Եվ դուն՝ պարմանի, որ դիմագիծեդ ցեղից սուգը սրտիդ մեջ կը հոսի» մի հատվածը։

5. «. ..Արեգակին մանեն առաջ...> — Սիամանթոյի «Սուգ» բանաստեղծության («Կարմիր լուրեր բարեկամես») 39—40 տողերը։

6. «Մեռնողներուն թիվը շատ մեծ էր...» — տե՜ս Զսպել Եսայան, Ավերակներուն մեջ, Կ․ Պ․, 1911, էջ 89։ Մեջբերելիս Վարուժանը բաց է թողել դեռ բառը։

7. «Ու դեռ քանի՜ դեմքեր...» — մեջբերումը Ա. Չոպանյանի «Գեղոն ի պատիվ հայ լեզվի» արձակ բանաստեղծությունից է։ Վարուժանի կենդանության օրոք հրատարակված Չոպանյանի ժողովածուներում «Գեղոնը» չի զետեղվել։ Վարուժանը դրան ծանոթացել է պարբերականներից։ Հետագայում հեղինակը վերահրատարակելիս կատարել է ոճական փոփոխություններ։ Մեջբերված հատվածը ավարտուն խմբագրությամբ հետևյալ տեսքն ունի. «Ինչքա՜ն դեմքեր մետաքսն բամբիշներու, երկաթե հերոսներու, խունկե մարգարեներու և կրակե բանաստեղծներու, որոնք իրենց երազը քու ջուրերուդ մեջ հայելացուցին» (Ա. Չոպանյան, Կյանք և Երազ, Փարիզ, 1945, էջ 98)։

8. «Անհուսությո՜ւն, գերեզմանի...» — Պ. Դուրյանի «Հեծեծմունք» բանաստեղծության 29 — 30 տողերը։

9. «Ոճը մարդն է» — ֆրանսիացի բնախույզ Ժորժ Լուի Լեկլերկ Բյուֆոնի (1707—1788) թևավոր արտահայտությունը։