Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/521

Այս էջը սրբագրված է

10. «Հոս ապուշությունն է...» — մեջբերումը քաղված է պարբերական մամուլում Ա. Չոպանյանի՝ մեզ անծանոթ երկիր։ Ա. Չոպանյանի ժողովածուներում հիշյալ նախադասությունը մեզ չի հաջողվել գտնել։

11. «Ճրագներուն շարժում և աղոտ...» — տե՛ս № 10 ծանոթագրությունը։

12. «Հայրենյաց համար մեռավ՝ ան շատ ապրեցավ» — Մ. Պեշիկթաշլյանի «Թաղումն քաջորդույն» բանաստեղծության 28-րդ տողը, որ բնագրում այսպիսին է՝ «Վասն հայրենյաց մեռար, դու շա՜տ ապրեցար»։

13. «Լույսը բացվավ, դուռը բացվավ» — Ավ. Իսահակյանի «Արևն իջավ սարի գըլխուն» բանաստեղծության 13-րդ տողը, որտեղ առաջին բառը ունի լուսը ձեր։

14. «Գլուխդ արևուն մեջ՝ զամենք լույս կարծես» — Ղ․ Ալիշանի «Մասիսա սարերն» բանաստեղծության 64-րդ տողը, որի առաջին բառերը բնագրում այսպիսին են՝ Գըլուխդ ի արև:

15. «Այդ շուները...» — տե՜ս Ռ. Զարդարյանի «Փողոցը» պատկերը «Ցայգալույս» ժողովածուում (Ե. Պ., 1910, էջ 59—60)։

16. «Որոնց արյան և արտասվաց հեղեղներ...» — Թ. Թերզյանի «Առ մայրն իմ» բանաստեղծության 23 — 24 տողերը (տե՜ս Թովմաս Թերզյան, Բանաստեղծությանց ամբողջական հավաքածո, հ. 1, Վենետիկ, 1929, էջ 220)։

17. «Արյամբ լեցված է յուր կենացն բաժակ» — Թ. Թերզյանի «Առ մայրն իմ» բանաստեղծության 32-րդ տողը («Բանաստեղծությանց ամբողջական հավաքածո», հ. 1, էջ 221)։

18. «Հետո բացի սիրտս ու այնտեղ թաղեցի Երազն անկենդան» — Ա. Չոպանյանի «Երազը» բանաստեղծության 13—14 տողերը (տե՜ս «Քերթվածներ», Փարիզ, 1908, էջ 94)։

19. «Ե՛կ, գարնան անձրև...» — Ալ. Ծատուրյանի «Ե՛կ, գարնան անձրև» բանաստեղծության 1—2 տները։

20. «Թե մայր երկիրն ազատվեցավ...» — Հովհ. Հովհաննիսյանի «Անցի՞ր, սև՜ ամպ, դու իմ սրտից» («Ձմեռվան երգը») բանաստեղծության 15 — 16 տողերը։

21. «Թող այս սերմի...» — տե՜ս Պապիկ և թոռնիկ, գրեց Հայոց Հայրիկ, էջմիածին, 1894, էջ 40։ Վարուժանը մեջբերելիս կատարել է ոճական փոփոխություններ (ան, յուր, նորա դերանվանական ձևերը դարձրել նա, իր, անոր), դուրս թողել մի քանի բառեր (և առաջ, բուռն մի), անորոշ առումով գործածած գոյականները դարձրել որոշյալ և այլն։ Մեջբերվող հատվածը տպագրվում է ըստ բնագրի։

22. «Փողոցներուն մեջտեղը..․» — մեջբերումը Գ. Սրվանձտյանցի «Մանանա» ժողովածուի «Հայրենյաց համն ու հոտը» հոդվածից է (տե՜ս Գ․ Սրվանձայանց, Երկեր, հ. 1, Ե., 1978, էջ 126): Վարուժանը կատարել է ոճական փոփոխություններ, գրաբար բառաձևերը դարձրել աշխարհաբար