Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/522

Այս էջը սրբագրված է

(անցորդաց-անցորդների, ափանց-ափերուն, ջուրք-ջուրեր, ծառոց-ծառերի, ի զնացս-զնացքն ի վար): Տպագրվում է ըստ բնագրի։

23. «Օր մը, մրրիկ մը...» — տե՜ս № 7 ծանոթագրությունը։ Մեջբերված հատվածը ավարտուն խմ բագրությամբ այսպիսին է. «Օր մը, մրրիկ մը քեզ սարսեց, և ջուրերդ, փրփրակուտակ, հորձանապտույտ և մեծամռունչ, արջնաթույր ու փայլակներով պատռտված, անօրինակ երգ մը բարձրացուցին, մոլեգին ու դաշնաթավալ, վենորեն դաժան ու քաղցրորեն ահավոր, երգ մը կարծես սարսափով ու գթությամբ լեցուն հրեշտակապետի մը փողովն հնչված՝ երախաբաց արնավիրքներուն վերև: Նարեկա մոնազին հոգին էր, որ վրայեդ կանցներ» («Կյանք և Երազ», էջ 99—100)։

24. «Իր անձին առողջության...» — տե՜ս «Անահիտ», 1904, թիվ 2, էջ 29։


27. «ՍՈԻՐԲ ՄԵՍՐՈՊ» ՍԻԱՄԱՆԹՈՅԻ

(էջ 208)

Առաջին անգամ «Տարվան դիրքերը» ընդհանուր վերնագրի տակ հրատարակվել է՝ «Նավասարդ», գրական-գեղարվեստական տարեգիրք, Ա. հատոր, Կ, Պ. 1914 (լույս է տեսել 1913-ի նոյեմբերին), էջ 254։ Ստորագրությունը՝ Դ. Վ.: Երկրորդ անգամ զետեղվել է՝ Երկեր, 1946, էջ 373։

Տպագրվում է առաջին հրատարակուիքյունից։

1. Նարեկի մատյանեն — տե՜ս «Յարճանյանի քերթողությունը» բանախոսության № 22 ծանոթագրությունը։

2. Խանդավառության այս օրերուս մեջ — նկատի ունի հայ գրերի գյուտի 1500 և հայ տպագրության սկզբնավորման 400-ամյա հոբելյանական հանդիսությունները Կ. Պոլսում և Արևմտյան Հայաստանում, որոնք տեղի ունեցան 1913-ի հոկտեմբերին։

3. «Տեսիլքը» — Սիամանթոյի «Սուրբ Մեսրոպ» պոեմի երրորդ մասը։

4. «Հայրենի հրավերներուն» — տե՜ս «Յարճանյանի քերթողությունը» բանախոսության № 8 ծանոթագրությունը։


28. «ՀԵԾԿԼՏԱՆՔ» (SANGLOTS) ԻՍԿՈԻՀԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

(էջ 209)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նավասարդ», էջ 254—255 (տե՜ս «Սուրբ Մեսրոպ» Սիամանթոյի» գրախոսության ծանոթադրությունները)։ Երկրորդ անգամ զետեղվել է՝ Երկեր, 1946, էջ 374։

Տպագրվում է առաջին հրատարակուիքյունից։

Իսկուհի Մինասյանի (Մինաս) «Հեծկլտանք» Ժողովածուն լույս է տեսել 1913-ին Կ. Պոլսում։

1. «Ներուժ ժամեր» — անվանաթերթի վրա հրատարակության տարեթիվը չի նշված, բայց լnւյu է տեսել Կ. Պոլսում։

2. «Մորմոքը» — Ի. Մինասյանի այս բանաստեղծությունը Վարուժանի