Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/523

Այս էջը սրբագրված է

թարգմանությամբ հրատարակվել է «Նավասարդում» (տե՛ս նաև ներկա հրատարակության երկրորդ հատորում)։

3. «Քեզի՛, Արև» — Ի. Մինասյանի այս բանաստեղծությունը Վարուժանի թարգմանությամբ տպագրվել է՝ «Շանթ», 1913, թիվ 40» էջ 246 (տե՛ս նաև ներկա հրատարակության երկրորդ հատորում)։


29. ՄԵՐ ՀԱՆԳԱՆԱԿԸ

(էջ 210)

Առաջին անգամ հրատարակվել է՝ « Ազատամարտ», 1913, դեկտեմբերի 1/14, ապա՝ «Մեհյան», 1914, հունվարի 1, թիվ 1, էջ 1—3։ Վարուժանի որևէ ժողովածուում չի զետեղվել։

Տպագրվում է «Մեհյանից»։

1913-ի վերջերին Վարուժանը ստեղծագործական համագործակցության մեջ մտավ պոլսահայ մի խումբ մտավորականների հետ, որոնք հիմներին «Մեհյան» հանդեսը (տնօրեն խմբագիր՝ Կոստան Զարյան, խմբագիրներ՝ Գեղամ Բարսեզյան, Հակոբ Քյուֆեճյան)։ «Մեր հանգանակը» «Մեհյանի» գաղափարագեղագիտական ծրագիրն է։ Այդ դաշինքը սակայն երկար չտևեց։ Շուտով ի հայտ եկան «Հանգանակն» ստորագրողների տարակարծությունները։ Ընդամենը երկու բանաստեղծություն տպագրելուց հետո, Վարուժանը ապրիլեն գժտվեց «Մեհյանի» խմբագրության հետ։ «Բուռն վեճե մը հետո, — հաստատում է Հ. Ճ. Սիրունին, — զոր ունեցեր էր իր ընկերներուն հետ, չէր ուզեր այլևս «Մեհյանի» մեջ մնալ։ Ծանր եկեր էր իրեն գրելու դաս առնել։ Բայց ավելի շատ ծանր ազդեց իր վրա հոդվածը, զոր քիչ հետո Կոստան Զարյան ստորագրեց «Մեհյանի» մեջ «Մեհենականն ու Հեթանոսականը» (պետք է լինի «Հեթանոսությո՞ւն», տպագրվել է 1914-ի մայիսին — Ա. Շ.) խորագրին ներքև, — տեսակ մը զուգակշիռ՝ տրամախոսության ձևին տակ, որուն մեջ իր դեմ խայթող սլաքներ կը կարծեր տեսնել Վարուժան» («Դանիել Վարուժան», Պուքրեշ, 1949, էջ 137)։

1. Գողգոթայի ճամբաներ — տե՛ս «Գաղափարի ասպետը» հոդվածի № 3 ծանոթագրությունը։

2. Արիական ցեղին, որուն կը պատկանին — արիացիներ էին համարում խնդիրանական լեզվախմբին պատկանող ժողովուրդներին։ Ժամանակակից գիտության մեջ տիրապետում է այն կարծիքը, որ հայերը պատկանում են եվրասիական (եվրոպեիդ) ռասայի արմենոիդ տիպին։


30. ԲՐԳՆԻԿԸ ԿԸ ՇԱՐԺԻ

(էջ 214)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ազատամարտ», 1914, փետրվարի 21/6 մարտ, թիվ 1445։ Վարուժանի որևէ ժողովածուում չի զետեղվել։

Տպագրվում Է առաջին հրատարակությունից։

Հոդվածի գրության շարժառիթը Վարուժան ի ծննդավայրում սկսված