Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/524

Այս էջը սրբագրված է

կրթական առաջադիմական շարժումն էր, որին խոչընդոտում էին կաթոլիկ հայ համայնքի հոգևոր հետադեմ գործիչները։ Հոդվածին արձագանքեց Մկրտիչ Փրեմյանը, որ Կահիրեից 1914-ի մարտի 3/16-ին գրած «Կո՜չ բրգնիկցիին» թղթակցության մեջ («Ազատամարտ», 1914, մարտի 19/1 ապրիլ, թիվ 1467) խոստովանում էր, թե Վարուժանի ելույթը հուզել է «ղարիպության մեջ տառապող» իր հոգին և համագյուղացիներին հորդորում էր անվարան ընթանալ առաջադիմության ճանապարհով։

1. Հասունյաններ — խոսքը արևմտահայ կաթոլիկ համայնքի հովվապետ Անտոն Հասունյանի՝ անցյալ դարի 50-ական թվականներին հիմնած հասունյան կաթոլիկ կուսակցության մասին է, որը պայքար էր մղում ինչպես Էջմիածնի, այնպես էլ Կ. Պոլսի հայոց պատրիարքության դեմ։

2. Անարատ Հղության — լրիվ անվանումը՝ Անարատ Հղության հայ քույրերի միաբանություն։ 1874-ին Կ. Պոլսում հիմնված այս կաթոլիկ հաստատությունը իր նպատակն էր համարում նպաստել հայուհիների կրթությանն ու դաստիարակությանը։

3. Հիսուսյանները — տե՛ս Վարուժանի «Վերքը կ՝արյունի» հոդվածի ծանոթագրությունները։

4. «Կաթողիկե Ցեխարձակ» — ակնարկում Է հայ կաթողիկե պատրիարքարանի օրգան «Կաթողիկե արձագանգ» պարբերականը, որ հրատարակվում էր Կ. Պոլսում։


ԸՆԾԱՅԱԳՐԵՐ

(էջ 218)

Պահպանվել է Վարուժանի ընծայագրերի մի փոքր մասը միայն։ Դատելով բանաստեղծի գրած ու ստացած նամակներից, ժամանակակիցների հուշերից Վարուժանը, սկսած «Սարսուռներ» ժողովածուից մինչև «Նավասարդ» տարեգիրքը, պարբերականներին, ընկերներին, մտերիմներին, ազգականներեն և զանազան անձանց է նվիրել իր հրատարակությունները, որոնց ճակատագիրը, աննշան բացառությամբ, մեզ անհայտ է։ Այս հատորում ամփոփված ընծայագրերը վերցված են հեղինակի նվիրած այն գրքերից, որոնք պահվում են Երևանի ու Վիեննայի տարբեր գրադարաններում։

Ընծայագրերը, բացառությամբ երեքի, առաջին անգամ հրապարակվել են Ա. Ս. Շարուրյանի «Դանիել Վարուժանի կյանքի և ստեղծագործոլթյան տարեգրություն» աշխատությունում (Ե., 1984)։

Տպագրվում են ինքնագրերից։

<1․> Ինքնագիրը՝ ԳԱԲ, ԴՎՖ, № 475։ Գրված է 1901-ին անհայտ հեղինակի թարգմանական մի երկի շապիկի վրա, որ Դ. Չպուգքյարյանը (Վարուժան) ընդօրինակել է աշակերտական տետրում։ Անվանաթերթը՝ Բարեկենդանի վերտին իրիկունն. Զավեշտ միակ արարվածով. թարգմանյալ իտալերենե: Հայերեն ընդօրինակված 1901:

<2.>, <3.> «Սարսուռների» օրինակները՝ ինքնագրերով տե՛ս ԳԱԹ,