Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/534

Այս էջը սրբագրված է

Տպագրվում է լուսապատճենից։

Ստորև նմանահանությունից հրապարակվում է Մ. Աթճիյանի անունից գրված նամակը, որ, ինչպես «Բազմավեպն» է վկայում, «ամբողջապես Վարուժանի գրչեն է՝ իմաստներուն խորությամբ և հանդեպ քահանայական վիճակին ունեցած պատկառանքով և զմայլանքով»։

Կ. Պոլիո <մարտ> 22/5 ապրիլ

Սիրելի որդյակ:

Նամակներդ մի՜շտ և ուրախուբյամբ կստանանք. կը գրես և կը գրես, շնորհակալ ենք:

Հիվանդ ես եղեր, այդ լուրիդ վրա տրտմեցանք, անցած ըլլա՛: Մարմնական հիվանդությունը միա՛յն զմարդ կը տխրեցնե, իսկ հոգեկանը — զոր ապահով գիտեմ պիտի չունենաս — զԱստված կը զայրացնե...

Աշխատե՛ բարվույն, որքան որ կը փափաքիս, որքան որ կրնաս, Աստված պիտի պսակե՛ աշխատությունդ:

Սիրելի որդյակ, կը հուսանք, որ մեր ակնկալիքը և վերապատվելի Հարց աշխատանքը ի դերև չես հաներ: Զքեզ մեծցուցինք մինչև այդ հասակդ, որ ի հարկին ինքզինքդ պահես կրոնքին և մարդկության: Արդ սորվե ըլլալ ճշմարիտ պաշտոնյա Ասաուծո և ճշմարիտ վարդապետ մարդկանց հոգիներու. համակերպե և հնազանդե ապագայիգ, զոր ծնողքդ մտադրեց և վարժապետները պիտի պատրաստեն, միով բանիվ, ո՛ ապագա քահանայդ, հնազանդե՛ Երկնից՝ միշտ մտքիդ մեջ ունենալով այս խոսքը, թե «մահանան աստուծո պաշտոնյան է․․․»։

Ծնողքդ՝ ՄԻՔԱՅԵԼ Պ. ԱԹՃԻՅԱՆ

1. Ես միշտ զքեզ կը հիշեմ — հավանաբար Դ․ Չպուգքյարյանը և Հ․ Աթճիյանը ծանոթներ են եղել Կ. Պոլսից։


3. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԹՃԻՅԱՆԻՆ

(էջ 230)

Ինքնագիրը՝ ՎՄՄ, լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 37։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Բազմավեպ», 1341, թիվ 1 — 12, Էջ 90։

Թվագրվում Է Միքայել Աթճիյանի 1902-ի մարաի 22/5 ապրիլի նամակով (տե՛ս № 2 նամակի ծանոթագրությունները)։

Տպագրվում Է լուսապատճենից։

1. Հետևյալը — հավանաբար նամակին կից եղել Է ինչ-որ գրություն՝ հղված հիշյալ անձին, որը չի հասել մեզ։