Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/535

Այս էջը սրբագրված է

4. <ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԼԱՅԱՆԻՆ>

(էջ 231)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 47։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Սովետական գրականություն», 1977, № 6, էջ 145, Գ. Ազնավուրյանի «Նորահայտ էջեր Դանիել Վարուժանի նամակներից» հոդվածում։

Թվագրվում է միենույն թերթի վրա Միքայել Չպուգքյարյանին և Աթանաս Տիրոյանին գրած նամակներում (տես №№ 5 և 6) հիշատակված Վենետիկ մեկնելու (1902, հուլիսի վերջ) փաստի հիման վրա։ Հասցեատերը որոշված է նամակի տվյալներով։

Տպագրվում է սևագրից։

1. Հինգերորդ անժամն է, որ հղած հոդվածներս կարտատպեք — «Մեճմուայը ախպար» թերթում 1902-ի մարտի 29-ին տպագրվել է Դ. Չպուգքյարյանի «Թատրոնի մասին» հոդվածը (տե՜ս այս հատորի «Հոդվաձներ և ելույթներ» բաժնում)։ Մյուս հոդվածները մեզ հայտնի չեն «Մեճմուայիտ հավաքածուն ձեռքի տակ չունենալու պատճառով։

2. Ձեր թերթին — խոսքը «Մեծմուայը ախպար» թերթի մասին է, որի խմբագիրն էր Հ. Թոլայանը։

3. Բանաստեղծական գրքույկ մը — խոսքը «Ծաղկեփունջ կամ Բրգնիկցիի մը նվագները» ժողովածուի մասին է (տե՜ս ներկա հրատարակության առաջին հատորը)։

4. Հաճյան գերապայծառի ձոնված — հիշյալ ձոնը տե՜ս «Նամականի», էջ 24, ինչպես նաև ներկա հրատարակության առաջին հատորում, էջ 576—577։

5. Թերթին սյունակներուն պիտի հանձնեմ — հայտնի չէ, թե ինչ բանաստեղծություններ է ուղարկել «Մեճմուային» և տպագրվել ե՞ն արդյոք։

6. Մոտայեն բաժնվելես — ակնարկված է այն փաստը, որ 1902-ի հունիսի 30-ին Դ․ Չպուգքյարյանն ավարտել էր Քաղկեդոնի Վենետիկի Մխիթարյանց վարժարանի (տե՜ս № 1 նամակի № 3 ծանոթագրությունը) Զ կարգը և պատրաստվում էր Վենետիկ գնալ։


5. <ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ>

(էջ 232)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 47 բ.։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Սովետական գրականություն», 1977, 6, էջ 144, Գ. Ազնավուրյանի «Դանիել Վարուժանի նորահայտ նամակներից» հոդվածում։

Թվագրվում է Դ. Չպուգքյարյանի Կ. Պոլսից Վենետիկ մեկնելու փաստով։

Հասցեատերը պարզված է Աթանաս Տիրոյանի՝ Դ. Չպուգքյարյանին