Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/536

Այս էջը սրբագրված է

Վենետիկից հղած 1902-ի հուլիսի 18-ի նամակով (ԳԱԹ, ԳՎՖ, № 289), որի պատասխանը սույն նամակն է։

Տպագրվում է սևագրից։

1. Ազնիվ դաստիարակիս — Ա. Տիրոյանը մինչ Վենետիկ մեկնելը Քաղկեդոնի Վենետիկի Մխիթարյանց վարժարանի տեսուչն էր։

2. Երկու նամակին — ԳԱԹ-ում պահպանվել է Ա. Տիրոյանի 1902-ի հուլիսի 18-ի նամակը միայն։

3. Հոդ՝ այդտեղ — այսինքն՝ Վենետիկում։

4. Մեր թղթակցաթյունն ալ — այս ակնարկից երևում է, որ Դ. Չպուգքյարյանը և Ա. Տիրոյանը, վերջինիս Վենետիկ տեղափոխվելուց հետո (1902-ի սկզբին), նամակագրություն են ունեցել։

5. Իրականացած գուշակության մը գտա — Ա. Տիրոյանը հաղորդել էր, որ Մուրատ-Ռափայելյան վարժարանում նշանակվել է նոր տեսուչ՝ Ստեփան Ս արյանր և հույս էր հայտնել, որ «երջանիկ և լավ ընթացք մը պիտի կատարեք Վենետիկ եկողներդ»։

6. Իրողության տեղյակ եմ — Քաղկեդոնի վարժարանի նյութական վիճակը բարելավելու համար Ա. Տիրոյանին առաջարկել են հեռացնել 25 ձրիավարժ աշակերտների։ Սակայն նա առարկել է և ամեն կերպ հովանավորել վերջիններին։ Այդ հողի վրա էլ Ա․ Տիրոյանի դեմ, ինչպես ինքն է գրել Դ. Չպուգքյարյանին, ծայր են առել «էնթրիկներ»։

7. Լուսանկարներն ստացա — Դ. Չպուգքյարյանին հղած հուլիսի 18-ի նամակում Ա. Տիրոյանը հայտնել Է, որ Վենետիկ մեկնելուց առաջ ինքը Քաղկեդոնի վարժարանի աշակերտներին խոստացել Է լուսանկարներ ուղարկել։ Թե ինչ լուսանկարներ են՝ հայտնի չէ։

8. Հառաջիկա շաբաթ օրը... Ձեզ կուղևորվիմ — Դ. Չպուգքյարյանը պատասխանել է Ա. Տիրոյանի երկու նամակներից միայն մեկին (հուլիսի 18-ի գրածին), քանի որ շուտով պետք է հանդիպեին Վենետիկում։ Արդեն օգոստոսի 4-ին Դ. Չպուգքյարյանը Վենետիկում էր, այցելել էր Ղ․ Ալիշանի շիրմին և գրել «Բանաստեղծի մահը (Հ. Ալիշանի հիշատակին)» ստանավորը (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 7, Էջ 19)։ «Հառաջիկա շաբաթ օրը» ամենայն հավանականությամբ հուլիսի 27-ն էր, որովհետև ութ օրը լիովին բավական էր Կ. Պոլսից Վենետիկ հասնելու, տեղավորվելու և Ղ․ Ալիշանի շիրմին այցելելու համար։


6. <ՄԻՔԱՅԵԼ ՉՊՈԻԳՔՅԱՐՅԱՆԻՆ>

(էջ 233)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 47։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Սովետական գրականություն», 1977, № 6, Էջ 144—145, Գ. Ազնավուրյանի «Դանիել Վարուժանի նորահայտ նամակներից» հոդվածում։