Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/537

Այս էջը սրբագրված է

Թվագրվում է Դ. Չպուգքյարյանի՝ Կ․ Պոլսից Վենետիկ մեկնելու փաստով (տե՛ս № 5 նամակի ծանոթագրությունները)։

Տպագրվում Է սևագրից։

1. Այս վերջին նամակս է — Դ. Չպուգքյարյանի՝ Միքայել Չպոգքյարյանին հղած նախորդ նամակները չեն հասել մեզ։

2. Հառաջիկա շաբաթ օրը — տե՛ս № 5 նամակի № 8 ծանոթագրությունը։

3. Իրարից անջատ — անջաա — հավանորեն հորեղբայրը ապրել է Սեբաստիայում կամ Բրգնիկում։


7. ԹԱԳՈԻՀԻ ՊԱՂՏԻԿՅԱՆ — ՉՊՈԻԳՔՅԱՐՅԱՆԻՆ

(էջ 234)

Աևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 72։

Առաջին անգամ հրատարակվել Է՝ «Նամականի», Էջ 25։

Թվագրումը՝ Վարուժանի դուստր Վերոն Վարուժան—Սաֆրադյանի (նշել է ինքնագրի վրա)։

Տպագրվում Է սևագրից։

1. Ձեր նամակը — հիշատակված նամակը չի հասել մեզ։


8. ՀՈՎԱԿԻՄ ԵԶԵԿՅԱՆԻՆ

(էջ 235)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 72։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 25—26։

Տպագրվում է սևագրից։

1․ 9 հոկտեմբեր նամակդ — հիշյալ նամակը չի հասել մեզ։ ԳԱԹ-ում պահվում են Վարուժանին հղած Հ. Եզեկյանի 9 նամակները, որոնք վերաբերում են 1905—1908 թթ. (№№ 140—148)։

2․ Գյուղեն վերադարձանք — խոսքը Թրեվիզի գավառի Ազոլո ավանում գտնվոզ համանուն ամառանոցի մասին Է, որտեզ հանգստանամ էին Մուրատ-Ռափայելյան վարժարանի սաները։

3․ Վարժարանը — նկատի ունի Մուրատ-Ռափայելյան վարժարանը, որ հիմնվել է 1836-ին Վենետիկում։

4․ Քաղկեդոնին պես — խոսքը Քաղկեդոնի Վենետիկի Մխիթարյանց վարժարանի մասին է (տե՛ս № 1 նամակի № 3 ծանոթագրությունը)։

5․ Մեծավորը — Մուրատ-Ռափայելյան վարժարանի տեսուչ Ստեփան վարդապետ Սարյանը։

6․ Գրքերս մեկու մը չտաս — խոսքը Կ. Պոլսում Դ. Չպուգքյարլանի թողած գրքերի մասին է։


9. ՍՄԲԱՏ ԴԱՎԹՅԱՆԻՆ

(էջ 236)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, Թորոս Ազատյանի ֆոնդ, XIII բաժին, № 267։