Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/538

Այս էջը սրբագրված է

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Մշակույթ», ազգագրական տարեգիրք, Իսթանպուլ, 1948, էջ 31, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 27։

Տպագրվում Է ինքնագրից։

1. Ձեր քարտն ստացա — հիշյալ նամակը (տե՜ս «նամականի», Էջ 217) թվագրված է հին տոմարով (1904, մայիս 22)։ Դ. Չպուգքյարյանը պատասխանել է նորով։

2. Քերթվածիս — խոսքը «Բազմավեպում» (1904, թիվ 6, Էջ 244—245) տպագրված Դ. Չպուգքյարյանիր «Բանաստեղծ—Նահապետի շիրիմին առջև» բանաստեզծության մասին է, որ գրել Է 1904-ի ապրիլի 18-ին (տե՜ս ԳԱԹ. № 4, Էջ 97—101, № 7, Էջ 50—52), և որի հրատարակության առթիվ շնորհավորել Է Ս. Դավթյանը։

3. Քաղկեդոնն ճանչցած եմ — խոսքը Քաղկեգոնի Վենետիկի Մխիթարյանց վարժարանի մասին Է (տե՜ս № 1 նամակի № 3 ծանոթագրությունը)։

4. «Նոր դպրոցի» դասագրքերու փնջերը — նկատի ունի Սմբատ Դավթյանի՝ Կ. Պոլսում 1900—1903 թթ. 10 պրակով հրատարակած «Նոր դպրոց» նախակրթության ամբողջ ընթացք համակեդրոն դրությամբ. բարոյագիտություն, քաղաքական կրթություն, պատմություն, աշխարհագրություն, գիտական ուսումներ, մայրենի լեզու. տարրական ընթացք» դասագիրքը, ինչպես նաև 1895-ից լույս տեսած «Փունջ» ընթերցարաններն ու հավաքածուները։


10. <ԱՐՍԵՆ ՂԱԶԻԿՅԱՆԻՆ>

(էջ 237)

Սևագիրր՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 6, էջ 11—17։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 28—29։

Հասցեատերը պարզված Է ըստ բովանդակության. Վիկտորիա Աղանուրի՝ նամակում հիշատակված թարգմանությունները կատարել է Արսեն Ղազիկյանը։ Թվագրվում է 1904-ի «Գեղունիի» հրատարակության փաստի հիման վրա. լույս է տեսել նույն տարվա նոյեմբերին (տե՜ս «Բազմավեպ», 1904, թիվ 11, Էջ 528)։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր հղած նամակը — Հիշյալ նամակը չի հասել մեզ։

2. Քանի մը թարգմանություններուս — 1904-ի «Գեղանիում» (թիվ 1 — 10) «Լեճենտա» Վիկտորիա Աղանուրի իտալահայ քերթողուհվո» ընդհանուր վերնագրի տակ Ա. Ղազիկյանը ներկայացրել Է 23 բանաստեզծության թարգմանություն։

3. <Լեճենտա> — Վ. Աղանուրի բանաստեղծությունների ժողովածուն․ որ Ա. Ղազիկյանի թարգմանությամբ ամբողջությամբ լույս տեսավ 1905-ին Վենետիկում «Հավիտենական զրույց» խորագրով։

4. Սգոստիո դաշտեր — արտահայտությունն անծանոթ Է մէզ։

5. «Հաղթանակս» — մեզ հայտնի չէ, թե ի՜նչ Է ակնարկված։