Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/539

Այս էջը սրբագրված է

11. ՍՈԻՔԻԱՍ ԷՓՐԻԿՅԱՆԻՆ

(էջ 238)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 77։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 29—30։

Թվագրվում է Ս. Էփրիկյանի՝ Դ․ Վարուժանին հղած 1905-ի դեկտեմբերի 21-ի նամակում եղած հիշատակության հիման վրա (տե՜ս «Նամականի», էջ 226)։

Տպագրվում է սևագրից։

1. «Սարսուռներու» տպագրության մասին — Գենտ մեկնելուց առաջ, 1905-ի աշնան սկզբին, Դ. Վարուժանը տպադրության է պատրաստում «Սարսուռներ» վերնագրով մի ժողովածու, որը, ըստ պայմանավորվածության, նախ պետք է հրատարակվեր «Գեղունի» և «Բազմավեպ» հանդեսներում, ապա՝ առանձին գրքով։

2. Որուն այնքա՜ն պարտական եմ — «Սարսուռների» հրատարակությունը նախաձեռնել է Սիմոն Երեմյանը։

3. Մյուս մասն ալ կը լրանա — Մխիթարյան միաբանությունը «Գեղունիում» զետեղել է «Սարսուռներից» 16 բանաստեղծություն (1905, թիվ 1—10, էջ 42—52), իսկ «Բազմավեպում»՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ 5 քերթված (1905, թիվ 11, էջ 514, 518, 523, թիվ 12, էջ 566— 567, 573)։ «Բազմավեպում» հրատարակված բանաստեղծություններից ոչ մեկը չամփոփվեց «Սարսուռներում»։

4. Թուղթի տեսակը վեհ. <ապատիվ> Մկրտիչին ղրկած էի — հավանաբար Վարուժանը Մ. Պոտուրյանին նման խնդրանքով դիմել է 1905-ի նոյեմբերի 12 — 15-ին գրած նամակում, որ չի հասել մեզ։

5. Պիտի խնդրեի — այս բառերից առաջ սևագրում ջնջված է հետևյալ նախադասություեը. «Հատորը, որ հիմա մամուլի տակ գտա, Ծնունդին մեջ կսպասվի, լույս տեսնելու համար»: «Սարսուռներ» ժողովածուն արտադրության է հանձնվել 1905-ի նոյեմբերին։ Այդ մասին Մ. Պոտուրյանը նոյեմբերի 19-ին Վարուժանին հայտնել է. «Այսօր տպարան գացի, տեսա որ մանր գրերով գիրք մը կը տպվեր... Քիչ մը կարդացի, տեսա, որ լավ բաներ մըն էին։ Հայր Կարապետին (Տեր-Սահակյան — Ա. Շ.) հարցուցի. «Այս որո՞ւ գիրքը»։ «Չե՞ս գիտեր, Դանիելինն է», — ըսավ» (ԳԱԹ, ԴՎՖ, № 257)։ ԳԱԹ-ում Մ․ Պոտուրյանի այս նամակը մասնատվել է և դարձվել երկու առանձին միավոր՝ 247 և 257, ենթադրելով, որ երկրորդը գրված է 1908-ին։ Այս շփոթությունը առկա է նաև «Նամականիում», ուր տպագրված է միայն առաջին մասը (էջ 218—221), որը համարվել է անստորագիր և ծանոթագրվել, թե պատկանելիությունը «վերականգնված է ձեռագրի համեմատությամբ» (էջ 338)։