Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/54

Այս էջը սրբագրված է

Արևածագի հորիզոնին խորը, ուր գիշերը կողջակիզվի, կը զարթնու հրդեհը հաղորդող օրվան։

Եվ անոնք, բոլոր սգակիրները բոլոր վիրավորներուն հետ, բոլոր շիրիմները բոլոր խանձարուրներուն հետ՝ քանդվող խավարին փլատակներեն կելլեն դուրս, վա՞րը, նորաբաց ճամբաներուն վրա՝ սալարկված Հայաստանի Ռահվիրաներեն։ Եվ առաջին անգամ, հո՞ն, մեծ պողոտային վրա կը հավաքեն բովանդակ բուռերով ու բովանդակ հոգիներով բոցն ու վարդերն այն Արշալույսին, որ Վարազի կռնակեն կը բացվի, հա՛ կը բացվի՝ այս անգամ արյունածուփ ծովու մը պես։