Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/540

Այս էջը սրբագրված է

12. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 240)

Ինքնագիը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6862։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 31։

Տպագրվում է ինքնագրից։

1. Կը ճղեմ քերթված մը — խոսքը «Հայ բժիշկը» բանաստեղծովյան մասին է, որ գրել է նույն տարվա դեկտեմբերի 1-ին (ԳԱԹ, ԴՎՖ, № 13, էջ 39 — 41)։

2. Թարգմանություններու անունները — Ա. Չոպանյանը թարգմանել, առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել էր հայոց պատմությանն ու գրականությանը, միջնադարյան բանաստեղծությանը, ժողովրդական երգերին նվիրված հետևյալ ֆրանսերեն գրքերը. 1. .L’Armenie, son histolre, sa literature, son role en Orient, 1897. 2, .Poemes Armeniens, 1902. 3. „L'Assassinat du pere Salvatore par ies soldats turcs. Temoignage d’Aghassi. 1697, 4. .Chants populates Armeniens, 1903.


13. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 241)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6863։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 31 — 37։

Տպագրվում է ինքնագրից։

1․ Գրքերուն հետ — տե՛ս № 12 նամակի 2 ծանոթագրությունը։

2. Ընդունեցա Ձեր նամակն ալ — Ա. Չոպանյանը 1905-ի դեկտեմբերի 11-ին պատասխանել է Վարուժանի դեկտեմբերի 7-ի նամակին (Ա․ Չոպանյանի նամակը տե՜ս «Նամականի», էջ 221—223)։

3. Քերթվածս — «Հայ բժիշկը» բանաստեղծովյունը։

4. Ձեր ըրած քննադատությունը — Ա. Չոպանյանը, գնահատելով հանդերձ «Հայ բժիշկը», արել է նաև դիտողութլյւններ։ Տպագրելով բանաստեղծությունը («Անահիտ», 1905, թիվ 12, էջ 249), նա հարգել է հեղինակի բացատրությունները։ Սակայն Վարուժանը հետագայում «Ցեղին սիրտը» ժողովածուում զետեղելով «Հայ բժիշկը», հաշվի է առել Չոպանյանի մի քանի դիտողությունները և կատարել համապատասխան փոփոխություններ (բնագրային տարբերությունները տե՛ս սույն հրատարակութեան առաջին հատորում)։

5. Քերթվածը կուղղվի բարեկամի մը-բանաստեղծությունը ունի «Բարեկամիս՝ Պ. տքթ. Պազարճյանին» ընծայականը։

6. Ամիս մըն Է, որ Կունտ եմ — Վարուժանը Գենտ (Կանտ) է մեկնել հոկտեմբերի վերջերին (տե՜ս № 139 նամակը սույն հատորում), իսկ նոյեմբերի 4-ին գրանցվել է համալսարանի ուսանող (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ,