Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/541

Այս էջը սրբագրված է

չմշակված նյութեր․ Գենտի համալսարանի արխիվի մատյանի № 38062 արձանագրությունը)։

7. Դեռ շատ «Թողե՛ք մեծնամ»-ներ պիտի երգեմ—«Բազմավեպը» 1505-ի դեկտեմբերին տպագրել էր Վարուժանի «Թողոք մեծնամ» բանաստեղծությունը (էջ 566—567), որի առթիվ Ա. Չոպանյանը իր նամակում գրել էր․ «Ձեր «Թողե՛ք մեծնամը» շատ հուզեց զիս, շատ ազնիվ խառնվածք մը կա ձեր մեջ» («Նամականի», Էջ 222)։

8․ Առանձին հատոր պիտի կազմեն — տե՛ս № 11 նամակի № 1 ծանոթագրաթյունը։


14. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

(էջ 245)

Սևագիրը ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 1—4։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 37 — 38։

Տպագրվում է սևագրից։

1. Սա սուրբ օրերուն մեջ — ակնարկված են Ծննդյան տոները։

2. Վաքանսի մեր ցնծությունները — խոսքը Մուրաա-Ռափայելյան վարժարանում Ծննդյան տոների առթիվ արվող արձակուրդի մասին է։

3. 10—ը տսաներկու օր — այս նախադասությունից հետո ջնջված է հետևյալ հատվածը։

«Այսօր Ծնունդ է, եկեղեցիներու զանգակները կը հնչեն արդի աշխարհիս հավատքի փլատակներուն վրա, ծանր, ծանր, կարթնցնեն հին դարերը ջերմ կրոնի բոցերովը հրաբորբ: Կանտը կը շարունակե իր ժխորը անտարբեր. մսուրիս խաղաղության ձայնը դեռ Արտերուն չհասած՝ կես ճամբան կը մարի:

Այո երէկո Ծնունդ Է. լռության մեջ զանգակները ծանր-ծանր կը ճնշենք որոնց ձայնը դեռ Արտերուն չհասած՝ կես ճամբան կը մարի, ամեն գանդին. որ հին դար մը կարթըննա և կրոնքի իր բոցեղեն թևերով մեր հավատքի՛ փլատակներուն վրա կը թևածե:

Կանտը, անտարբեր, վարը կը կռվի:

Գլուխս կը վերցնեմ Ավետարանեն և աչքերս դեռ Բեթղեհեմի աստղովը գեղուն, իրապես զայն մեր երկնքին վրա փնտռելու հույսով (համար դրդած) պատուհանես դուս կը հառեմ. մշուշ Է, Կանտը մշուշով է պատված, մեր երկինքը աստղ չունի, Կանտը անտարբեր կը կռվի վարը:

Մթնշաղին մեջ կը մտածեմ: Գրասեղանիս վրա Ավետարանը իր լայն կուրծքը բացած կարծես ինծի կը նայի, մթնշաղին լռությանը մեջ կը մտածեմ. ինչո՞ւ այսօր չեն լեցուր այս բոլոր եկեղեցիները, որ օր մը նեղ կուգային մեր աղոթատարած քաղակներուն: Ո՞ւր են մոգերը և հովիվները:

Մանուկ Հիսուսը միայնության մեջ կը ձանձրանա. ինչո՞ւ ամայի է մսուրը և այն դարերով խաղաղ և հանդարտ Ավետարանը ձեռքերուս տակ կը...: