Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/542

Այս էջը սրբագրված է

Կը մտածեմ... բայց մտածելը հավատալ չէ. կը գոցեմ Սուրբ գիրքը. կառնեմ գլխարկս և կերթամ կը թաղվիմ եկեղեցու լուռ կամարներուն տակ. կաղոթեմ հիվանդություններուն և ծնողացս համար: Կաղոթեմ Ձեզի համար»:

4. Հաշվեցուցակս—Մուրատ—Ռափայելյան վարժարանի վարչությունը Վարուժանին ուղարկելով Գենտ, ուսումնական ժողովի որոշմամբ նշանակել էր 100 ֆրանկ համալսարանական թոշակ՝ պահանջելով ամենամսյա մանրամասն հաշվետվություն։

5. Պատվանշան ստացեր է — հայտնի չէ, թե ո՞ւմ մասին է խոսքը։ Ուլնիա սանիսի պատվանշանը համապատասխանում էր «կիսաբաժնի հրամանատար փաշաներու. աստիճանին» (տե՛ս «Բազմավեպ», 1906, թիվ 9, շապիկի Բ էջը)։


15. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 246)

Այս և Դ. Ճիզմեճյանին հզած Վարուժանի մյուս նամակների ինքնագրերը պահվել են հասցեատիրոջ մոտ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, էջ 67—68, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 39—40։

Տպագրվում է Ճիզմեճյանից։

1․ Բիզայեն ղրկած քարտդ ալ առինք — Դ. Ճիզմեճյանը 1905-ի սեպտեմբերի վերջերին մեկնել էր Պիզա (Իտալիա), տեղի համալսարանի երկրագործական բաժնում սովորելու։ Սակայն նյութական պատճառներով չի կարողացել ուսումը շարունակել (Ճիզմեճյան, էջ 23)։ Վարուժանին գրած նրա բացիկը չի հասել մեզ։

2․ Վարժարանն անցնելուց — Մուրատ-Ռափայելյան վարժարանն ավարտելուց հետո Դ. Ճիզմեճյանը 1905-ի ամառային արձակուրդը անց է կացրել Վարժարանում։

3․ «Անահիտի» հունվարի թիվին մեջ — նամակը գրելիս Վարուժանին հայտնի չէր, որ իր «Հայ բժիշկը» բանասաեղծությունը (տե՛ս № 13 նամակը սույն հատորում) Ա. Չոպանյանը զետեղել էր «Անահիտի» 1905-ի դեկտեմբերյան համարում և ոչ թե հունվարի, ինչպես ակնարկել էր դեկտեմբերի 11-ի նամակում (տե՛ս «Նամականի», էջ 222)։

4․ Գրություններուս խիստ կը հավնի — տե՜ս «Նամականի», էջ 221—223։

5․ Գարեգինխն պատմած եմ — Վարուժանը Գարեգին Տյուրկերյանին 1905-ի նոյեմբեր — դեկտեմբեր ամիսներին հղել է երեք նամակ (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, 125—127), սակայն ո՜չ դրանք, ո՜չ էլ հետագայում իրեն ուղղված ոշ մի նամակ չի հասել մեզ։