Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/543

Այս էջը սրբագրված է

16. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

(էջ 248)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԳՎՖ, № 67, էջ 7—9։

Առաջին անգամ մասնակի հապավումով հրատարակվել է՝ «Նամականի», էջ 49—41։

Թվագրվում է Ստ․ Սարյանի՝ Վարուժանին հղած 1906-ի հունվարի 3-ի նամակի հիման վրա (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 259)։

Տպագրվում է սևագրից, ամբողջությամբ։

1. Ձեր նամակին — խոսքը Ստ. Սարյանի 1906-ի հունվարի 3-ի նամակի մասին է (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 259)։

2. Ձեր ուղարկած 200 ֆրանքին կեսը — տե՜ս № 14 նամակի № 4 ծանոթագրությունը։

3. Նամակ մը ստացա — խոսքը Սուքիաս Էփրիկյանի 1905-ի դեկտեմբերի 21-ի նամակի մասին է (տե՜ս «Նամականի», էջ 226)։

4. Առանձին գիրք ըրեր են — Ս. էփրիկյանը հայտնել էր, որ «Սարսուռների» տպագրություն ավարտվել է, բայց տպաքանակը բաց կթողնվի երկու ամիս հետո, «Գեղունիի» լույս տեսնելուց հետո («Նամականի», էջ 226)։ Տե՜ս նաև № 11 նամակի № 3 ծանոթագրությունը։


17. ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ

(էջ 250)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 9—11։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 42—43։

Թվագրվում է սևագիր նամակների հերթականության և Ա. Տիրոյանի՝ Դ. Վարուժանին գրած 1905-ի դեկտեմբերի 23-ի նամակի (տե՜ս «Նամականի», էջ 227—228) հիման վրա։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր նամակը — Ա. Տիրոյանի 1905-ի դեկտեմբերի 23-ի նամակը տե՜ս «Նամականի», էջ 227—228։

2. Ձեր ղրկած ընծայիկին — Ա. Տիրոյանը իր ընծայիկից (պատարագի ժամանակ գործածվող նշխար և գինի) մաս էր ուղարկել Վարուժանին։

3. Վերատեսչին նամակն — խոսքը Սուքիաս էփրիկյանի 1905-ի դեկտեմբերի 21-ի նամակի (տե՜ս «Նամականի», էջ 228) մասին է։

4. Conti senza lorte — իտալական առած («Առանց պանդոկապետի գիտության եղած հաջիվ մը»)։

5. Պանդոկապետը ինձ չպատսախանեց — Ս. էփրիկյանը Վարուժանի նոյեմբերի 21-ի նամակին պատասխանել էր մեկ ամիս հետո։

6․ „Decipimur specle recti (լատ․) — «Մենք խաբվում ենք ճշմարտի երևութականությունից», հռոմեացի բանաստեղծ Քվինտուս Հորացիոսի (65—