Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/544

Այս էջը սրբագրված է

86, մ. թ. ա.) «Պոեզիայի գիտություն» ստեղծագործության թևավոր արտահայտություններից։

7. Բոլոր տետրակներս — Ա. Տիրոյանը Վարուժանին Է ուղարկել բանաստեղծությունների երկու տետր (տե՜ս «Նամականի», Էջ 238)։


18. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 251)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱԶՖ, I բաժին, № 6864, սևագիրը՝ ԴՎՖ 67, էջ 6։

Առաջին անգամ հրատարակվել է։ «Նամականի», Էջ 43—44։

Տպագրվում է ինքնագրիր։

Սևագիր տարբերակը գրված Է հունվարի 4-ին և վերջնական օրինակի համեմատությամբ ունի էական տարբերություններ։ Ստորև աննշան հապավումներով ներկայացվում Է սևագիր օրինակը։

4 հունվար, 1906, <Կանտ>

Սիրելի բարեկամ,

պ. Ա. Չոպանյան,

Ջերմ շնորհակալությամբ «Անահիտը» ստացա: Ձեր այդ հանդեսը ինձի համար նոր չէ, զայն ամբողջապես աչքի անցուցած եմ Մխիթարյանց քով: Գիտեմ իր առջի զեղարվեստական շրջանը, ձանոթ եմ անոր բաբախումներուն, հուզումներուն, ազգային դատին հանդեպ, և, վերջիվերջո, մինչև այս թիվը դարձյալ գեղարվեստի կապույտին մեջ թաղվիլը հայտնի է ինձի:

Այն ատեն, երբ անկեղծությամբ ջարդած, թոշմված եռաժանիով դեպի քննադատության հնոցը կը նետեք հեղափոխական և մանավանդ դաշնակցական խնդիրը: Ես այն ատեն (և մինչև նիմա), ...տառ առ տառ կը հետևեի Ձեր այդ անկեղծ քննադատությանց իբրև անկեղծ ընթերցող:

Չէի ուզեր ըլլալ կույր հետևող մը, ուստի և ինձի սիրելի էին միշտ իմ... քննադատները, ինչպես սիրելի էին նաև իմ անձնական դատողություններս՝ միացած անոնց:

Հետո գիտեմ նաև անոր այս վերջի տարիներուն էջերը՝ դարձյալ զգեցած գեղարվեստի նախր<ով>, ավելի սրտախոս, ավելի գունեղ և ավելի շողշողուն, քանի որ անոնց մեջ Հաֆըզը կարյուներ, Գուշակը կուլար և Խայամը կը քֆրեր:

Կարդացի ամեն <են> վերջ այս վերջին թիվն ալ ու երեք ժամ վերջը տպավորություններու մշուշին մեջ միայն այդ կանգուն մնաց հինեն այնքան ներդաշնակորեն <Վինիեի> <հանչճարին> իր և ինձ սիրելի թարգմանչին և քննադատին հետ:

Դ. ՎԱՐՈԻԺԱՆ