Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/545

Այս էջը սրբագրված է

1. Այսպես կը կոչեմ զՁեզ — 1905-ի դեկտեմբերի 17-ի նամակում Վարուժանը Ա․ Չոպանյանին կոչել էր Հարգո Տեր: Չոպանյանը 1905-ի դեկտեմբերի 18-ի պատասխան նամակում գրել էր․ «Խնդրեմ, եթե ուրիշ անգամ ինծի գրեր, «Հարգո Տերս մի կոչեր զիս։ «Տերըս ջիղերուս դպչող բան մըն է. կրնար զիս բարեկամ մը նկատել և այդպես կոչել» («Նամականիս, էջ 225)։

2. Վսեմ ներշնչմամթ մօրորելու զիս — նկատի ունի «Անահիտում» զետեղված (1905, թիվ 12, էջ 234— 238) Ալֆրեդ դը Վինյեի «Փարիզ» բանաստեղծության թարգմանությունը, որ կատարել է Ա. Չոպանյանը։

3. Քերթվածիս հրատարակմանը — խոսքը «Հայ բժիշկը» բանաստեղծության մասին է (տե՛ս № 13 նամակի № 4 ծանոթագրությունը)։

4. Կը ղրկեմ ուրիշ մը — խոսքը «Առևանգիչը» վերնագրով քերթվածի մասին է, որը ապագրվել է՝ «Անահիտ», 1906, թիվ 1—2, էջ 25—26։


19. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

(էջ 252)

Ինքնագիրը՝ ՊՎՖ, № 93։

Առաջին անգամ հրատարակվել Է՝ «Նայիրի» շաբաթաթերթ, Պեյրութ, 1162, Հունվարի 7, թիվ 36, երկրորդ անգամ՝ «Նամականի», 13ջ 41։

Տպագրվում է ինքնագրից։

1. Ձեր քարտը — խոսքը 1906-ի հունվարի 9-ի բացիկի մասին է (տե՛ս «Նամականի», Էջ 231—232, «Բանբեր Հայաստանի արխիվների», 1983, № 2, էջ 104 — 105), որով շնորհակալություն է հայտնում «Հայ բժիշկը բանաստեղծությունը իրեն նվիրելու համար:

2. Այն երգին — «Հայ բժիշկը» բանաստեղծությունը։

3. Բժիշկի Ձեր պաշտոնը — իր բացիկում Ռ. Պազարճյանը հայտնել էր, որ Իտալիայի Ֆելթրե քաղաքում զբաղեցնում է հիվանդանոցի երկրորդ բժշկի պաշտոն։

4. Մեր թղթակցության տևականությունը — Ռ. Պազարճյանը խորհուրդ Էր տվել «թղթակցությունդ որքան կարելի է համառոտել», ավյունը և ուշադրությունը լցրելու համար։ Վարուժանի ակնարկը վերաբերում է այդ խորհըրդին:

5. Վերջերս սկսա ճառախոսություններ ընել մեր ազգին վրա — 1905-ի տարեվերջին ընկերներից մեկին՝ Ստեփանին գրած մի նամակում, որ չի հասել մեզ. Վարուժանը հայտնել Է, թե բանախոսել Է հայկական հարցի մասին (ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 95)։ Իսկ Պիեռ Մաեսը իր հուշերում վկայել Է. «Նա (Վարուժանը — Ա. Շ.) մեծ ջանասիրությամբ սկսեց պարապել ֆրանսերենով ու այնքան արագորեն առաջադիմեց, որ մի քանի ամիս հետո Համարձակություն ունեցավ պատմության ուսանողներու շրջանակում մի ասութիս կազմակերպելու «Համառոտ ակնարկ Հայաստանի մասին» թեմայով»