Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/546

Այս էջը սրբագրված է

(Առաքել Պատրիկ, Դանիել Վարուժանն իմ հուշերում, Պեյրութ, 1968 էջ 141)։


20. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

(էջ 253)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, Էջ 12 — 13։

Տպագրվում է առաջին անգամ։

1. Ձեր քարտն — հիշյալ բացիկը չի հասել մեզ։

2. Քանի մը նուրբ անդրադարձումներ անօգուտ չեն ըլլար — ակնարկում է «Սարսուռների» հրատարակության նկատմամբ Մխիթարյան միաբանության մի քանի անդամների անբարյացակամ վերարերմունքի մասին, որին, Վարուժանը հանգամանորեն անդրադարձել է իր մի շարք նամակներուm:

3. Ձեզ այնքան հուզված և անողոք գրելուս — խոսքը Ատ. Սարյանին հղած 1906, հունվարի <5—7 նամակի մասին է (տե՛ս սույն հատորում, № 16)։

4. Միականի <ի>ն էնթրիկներեն — հայտնի չէ, թե ում է ակնարկում։


21. ՍՈԻՔԻԱՍ ԷՓՐԻԿՅԱՆԻՆ

(էջ 255)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԳՎՖ, № 67, Էջ 14 — 17.

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 45—46։

Թվագրվում է Ս. էփրիկյանի՝ 1906-ի փետրվարի (ինքնագրում սխալմամբ, գրված է՝ հունվար) 4-ին Վարուժանին հզած նամակում (տե՛ս «Նամականի», Էջ 229 — 230) եղած հիշատակության հիման վրա։

Տպագրվում է սևագրից։

1. Շատոնց է ընդունած եմ ձեր նամակը — խոսքը Ս. Էփրիկյանի 1905-ի դեկտեմբերի 21-ի նամակի մասին է (տե՜ս «Նամականի», էջ 226)։

2. Արժանի պատասխան մը գրելը — այս արտահայտությունից հետո կա հետևյալ ջնջված պարբերությունը. «Ձեր նամակը տխուր ազդեցություն թողուց վրաս, բայց ջանացի ինքգինքս մխիթարել մտաբերելով մարդկային ընկերության շահադիտական ամբողջ կանոնները, վաճառականության բուն նպատակը»:

3․ Իրա՞վ — սրան հաջորդում է. «Այս շնորհք բառին համար․ ներեցեք, զոր ձեր նամակին ամեն տողին մեջ կը հեղեղեք» ջնջված նախադասությունը։

4. Վերիվար կընե — սրանից հետո կա «Եվ պատրաստ էի ամեն զոհողություն կըրել» ջնջված արտահայտությունը։

5. Կանոնները ինձի մի ըացատրեք — Ս. էփրիկյանը 1905-ի դեկտեմբերի 21-ի նամակում գրել էր. «Մեր հրատարակչական կանոնաց մեջ հոդված մը ունինք, որով կըսենք, թե մեր արտաքին հոդվածագիրները չենք վարձատրեր,