Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/547

Այս էջը սրբագրված է

քայց այս առթին մեջ քեզի եղածը պարզ շնորհք մէ» («Նամականի», էջ 226)։


22. ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ

(էջ 257)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 18-20։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 47—48։

Թվագրվում է տետրի նամակների հերթականության, Ա. Տիրոյանի՝ Դ. Վարուժանին (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 292), ինչպես նաև Ս. Էփրիկյանին գրած փետրվարի 2-ի նամակում եղած (տե՜ս սույն հատորում, № 21) հիշատակության հիման վրա։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր նամակին — խոսքը Ա. Տիրոյանի 1906-ի հունվարի 29-ի նամակի մասին է (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 292)։

2. Թղթեղեններուն կույտերուն մեջ կորսվի — Ա. Տիրոյանը հայտնել էր, որ Վարուժանից ստացած նամակին (տե՜ս № 17) ուշացումով է պատասխանում, քանի որ մնացել էր թղթերի կույտի մեջ և նոր է գտել։

3. Տեսչին պատասխանած եմ այս օրերս — խոսքը Ս. էփրիկյանին հղած իր 1906-ի փետրվարի 2-ի նամակի մասին է (տե՜ս սույն հատորում, № 21)։ Սևագրում ջնջել է հետևյալ պարբերությունը. «Իմ այն նամակը գրեթե այսպես կսկսի. «Շատոնց ընդունած եմ Ձեր նամակը, ստած պիտի ըլլամ, եթե լըսեմ, թե փոխարենին մինչ ցարդ ժամանակ չունեցա: Ուշ կը պատասխանեմ, զի ինծի դժվար կուգա գրելը և այսպնս կը վերչանա»:

4. Երեք քերթվաձներուն հրատարակման մասին դժվարություն կելլա — Ա. Տիրոյանը որպես «Բազմավեպի» խմբագրական մարմնի անգամ Վարուժանին խոստացել էր առաջիկայում տպագրել նրա երեք շարված բանաստեղծությունները՝ սպասելով հեղինակի հավանությանը։ Մինչ պատասխանը ստանալը, գրաշարը սխալմամբ շարվածքը ցրել էր, իսկ ինքնագրերն էլ Գենտ ուղարկելու պատճառով չի կարողացել նորից շարել տալ (տե՜ս Ա. Տիրոյանի 1906-ի փետրվարի 18-ի նամակը, «նամականի», էջ 236—238։

5. «Տոնելը» — խոսքը «Եիկիտ Տոնել» դյուցազնավեպի մասին է, որի ինքնագիրը հիշատակված տետրի հետ չկա Վարուժանի արխիվում։

6. Ինչպես գրած եմ Հայր Կարապետին ալ — Կ. Տեր-Սահակյանին հղած հիշատակված նամակը չի հասել մեզ։

7. Թասսոյի թարգմանության մասին — Ա. Տիրոյանի՝ Տորկվատո Տասսոյի «Երուսաղեմ ազատագրյալից» թարգմանած հատվածները տպագրվել են՝ «Բազմավեպ», 1906, թիվ 1, էջ 29—37, թիվ 2, էջ 80—83։

8. Ճաշակներ կարող են դարբնել — այս տողերից հետո ջնջված է «Միայն