Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/548

Այս էջը սրբագրված է

փափաքելի էր (իմ՝ դեռ անվարժի կարծիքով) գրաբար քերականական մրվին, ուր կարելի է նվազ գործածվին հոն. բայց մեկ իասքով հիացումներս և շնորնավորություններս» նախադասությունը։


23. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(էջ 258)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԳՎՖ, № 67, Էջ 20—21։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 48—49։

Թվագրվում է տետրի նամակների հերթականության հիման վրա։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր քարտը — հիշատակված բացիկը չի հասել մեզ։

2. Շնորհակալություն Ձեր շնորհավորությանց — Ա. Քասգանտիլյանը հավանաբար շնորհավորել է «Սարսուռների» լույս ընծայման համար։

3. Հին տետրակներս քրքրելու. անոնց ցեղին էջերուն խորը... գտա Ձեր ձեռագիրը — խոսքը «Ծաղկեփունջ կամ Բրգեիկցիի մը նվագները» ժողովածուի (1902) մասին է, որը խմրագրել է Ա. Քասգանտիլյանը և կցել հանձն արաբական-առաջաբան (տե՛ս ԳԱԹ, ԳՎՖ, 2, ինչպես նաև ներկա հրատարակութեան առաջին հատորը, Էջ 577)։

4. Նախկին սան — Ա. Քասգանտիլյանը Վարուժանի ուսուցիչն էր Քաղկեդոնի Վենետիկի Մխիթարյանց վարժարանում։


24. ԴԵՐԵՆԻԿ ՃԻՋՄԵՃՅԱՆԻՆ

(Էջ 259)

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, Էջ 69, երկրորդ անգամ՝ «Նամականի», Էջ 49—50։

Տպագրվում Է առաջին հրատարակությունից։

1. Կը գրես — Դ. Ճիզմեճյանի նամակը չի հասել մեզ։

2. Գաղղիերեն գրքերու մասին — Դ. Ճիզմեճյանը Վարուժանից խնդրել է ֆրանսերեն գրքեր՝ ինքնակրթությամբ զրաղվեւոլ համար (տե՛ս Ճիզմեճյան, էջ 26)։

3. Ղրկե ան ինձի — Ադա Նեգրիի հիշյալ ժողովածուն Դ. Ճիզմեճյանը ձեռք է բերել և ուղարկել ընկերոջը (Ճիզմեճյան, էջ 26)։

4. Վարժարանին քաղաքականությունը — խոսքը Մուրատ — Ռափայելյան վարժարանի մասին Է։


25. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

(Էջ 260)

Ինքնագիրը Հավանաբար պահվում Է ՎՄՄ-ում կամ Ա. Սրապյանի արխիվում։ Լուսապատճենները՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 94 (ստացվել Է երկու օրինակ, մեկը Էջմիածնի կաթողիկոսական դիվանից, մյուսը Ա. Արապյանից)։