Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/549

Այս էջը սրբագրված է

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նայիրի», շաբաթաթերթ, Պեյրութ, 1961, սեպտեմբերի 24, թիվ 21, երկրորդ անգամ, հապավումներով՝ «Նամականի», էջ 50—51, երրորդ անգամ՝ Երկեր, Ե., 1984, էջ 503—504 (արտատպվել է «Նամականիից»)։

Տպագրվում է լուսապատճենից, աննշան հապավումով։

1. Ձեր նամակին — խոսքը Ռ. Պազարճյանի 1906-ի հունվարի 17-ի՝ Վարուժանին գրած նամակի մասին է (տե՜ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1983, № 2, էջ 105—107)։

2. Խորնուրդները, զոր ինծի կուտաք — Ռ. Պագարճյանը Վարուժանին գրել է. «Աշխատե որքան կարելի է քիչ բարեկամություններ հաստատել կազմվելեդ առաջ։ Թղթակցությունդ վերածե միայն անհրաժեշտին։ Կարելիորեն քիչ կարդա լրագիրներ։ Շատ ուրախ եմ, որ conference—ներ կուտաս քաղաքիդ մեջ, բայց նայե՜, որ ուսմանդ արգելք չըլլան ատոնք... Շեյքսփիրին հետ կարդա նաև Պայրըն։ Բայց ջանա՜ չուրացնելու հիմնովին հույն քաղաքակրթությունը և գերմանականը... Զգուշացիր թունավոր գովասանքներեն, չեմ խորհուրդ տար ոևէ պոլսահայ քիչ մըն ալ ամեն թրքահայ գրագետներու և մտավորականներու հետ մտերմանալ ու բարեկամանալը» («Բանբեր Հայաստանի արխիվների», 1983, № 2, էջ 105)։

3. «Հանդես մը հայ գույնով և գավառացի ուժերով» — նման հանդես հիմնելու Ռ. Պազարճյանի մտադրությունը չի իրականացել։

4. Գուցե վերջերս «Դրոշակին» քերթված մը ղրկեմ — Վարուժանը այս պարբերականում ոչինչ չի տպագրել։


26. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 262)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, 1 բաժին, № 6865, սևագիրը՝ ԴՎՖ, № 67, էջ 22։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Նամականի», էջ 51 — 52։

Տպագրվում է ինքնագրից։

1. Ձեր նամակը—խոսքը Վարուժանին ուղղած Ա. Չոպանյանի 1906-ի հունվարի 14-ի բացիկի մասին է (տե՜ս «նամականի», էջ 232)։


27. ՍՈԻՔԻԱՍ ԷՓՐԻԿՅԱՆԻՆ

(էջ 263)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 23—24։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 52—53։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր նամակը—խոսքը էփրիկյանի 1906-ի փետրվարի 4-ի նամակի մասին է (տե՜ս «նամականի», էջ 229—230), որտեղ շոշափված են «Սարսուռների» հրատարակության, տպաքանակի փոխադրության և վաճառքի հետ կապված հարցեր։