Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/550

Այս էջը սրբագրված է

28. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

(էջ 264)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 26—26։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 53—54։

Թվագրվում է տետրի նամակների հերթականության և նամակի բովանդակության հիման վրա։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր քարտը — Ստ. Սարյանի հիշյալ բացիկր չի հասել մեզ։

2. Հորս նամակին — 1906-ին հորից ստացած նամակներից ոչ մեկը չի հասել մեզ։

3. Այնքան հոգ չըրի շատ — այս տողից հետո ջնջել է «Այսօր սկսած է Բարեկենդանի արձակուրդը, որ չորս օր միայն կը տևե» նախադասությունը։

4. «Սարսուռներու» տպագրությունը վերջապես լրացավ — «Սարսուռները» տպագրվել էր 1905-ի տարեվերջին (տե՛ս «Նամականի», էջ 226, ինչպես նաև № 16 նամակի № 4 ծանոթագրությունը), բայց տպաքանակը բաց է թողնվել 1906-ի փետրվարին։ Վարուժանի ակնարկը վերաբերում է վերջինին։

5. Ամբողջ օրինակները ուղարկեց ինձ — Սուքիաս էփրիկյանը «Սարսուռների» տպաքանակը (500) Վարուժանին է ուղարկել 1906-ի փետրվարի 16-ին (տե՛ս «նամականի», էջ 236):

6. Կարող ըլլամ հատուցանելու — այս արտահայտությանը հաջորդում է «Միով բանիվ զինքը վստահեցուցի» ջնջված նախադասությունը։

7. Համաձայն է — Ս. Էփրիկյանը 1906-ի փետրվարի 16-ին Վարուժանին դրած նամակում վստահություն էր հայտնում, որ առաջին օրինակները վաճառելուց հետո կստանան 60 ֆրանկը («Նամականի», էջ 236)։

8. Հովսեփին գալը — Հավանաբար խոսքը Հովսեփ Գարապաճաքյանի մասին է։ Մուրատ — Ռափայելյան վարժարանի ուսանող էր նաև Հովսեփ Վայնաչարյանը, բայց վերջինս Վարուժանի հետ թղթակցություն է սկսել ավելի ուշ, 1907-ի աշնանից։


29. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 265)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6866, սևագիրը՝ ԴՎՖ, № 67, էջ 27:

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 55։

Տպագրվում է ինքնագրից։

1. Շնորնակալաթյուններս՝ խնդրանքիս՝ Ձեր ըրած ընդունելությանը — ի պատասխան Վարուժանի 1906-ի փետրվարի 7-ի նամակի (№ 26) Ա․ Չոպանյանը փետրվարի 10-ին խորհուրդ էր տվել դիմել Թիֆլիսի Կեդրոնական գրավաճառոցին և մի քանի պարբերականների խմբագրություններին՝ «Սարսուռների»