Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/551

Այս էջը սրբագրված է

վաճառքը կազմակերպելու համար։ Միաժամանակ պատրաստակամաթյուն էր հայտնել 100 օրինակ վաճառել «Անահիտի» միջոցով (տե՜ս «Նամականի», էջ 233)։

2․ Գա՛լ տարի՝ տեսնանք — ակնարկում է նոր ժողովածու տպագրելու մտադրությունը։


30. ՍԱՀԱԿ ՀԱՃՅԱՆԻՆ

(էջ 266)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 35—36։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 56։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր հիսնամյա հոբելյանին — հավանորեն Ս․ Հաճյանի հոբելյանը տոնվել է Սեբաստիայում 1905-ի վերջին։

2. Կը թվեմ և կը հիանամ — այս բառերից հետո ջնջված է հետևյալ պարբերությունը. «Ու անոնց մեջ կը գտնամ ասավածամուղ ներշնչում մը. որքա՞ն ուժեղ է մարդ, երբ իր գործելու <առած> խաչը հենարան կառնե»։

3. Դպրոցներու կանգնումեն... — պաշտոնավարելով Սեբաստիայում, Ս. Հաճյանը նահանգի գյուղերում բաց է արել դպրոցներ և նպաստել կրթական գործերին։

4. Այս վերջի տեղապահության պաշտոնը — 1877—1886 թթ. Ս. Հաճյանը վարել է Սեբաստիայի հայ կաթոլիկ համայնքի տեղապահի պաշտոնը, իսկ 1892-ից եղել Սեբաստիայի և Եվդոկիայի կաթոլիկ հայեցի տեղապահը։

5․ Պարծա՜նք Բրգնկա — Ս․ Հաճյանը Վարուժանի համագյուղացին էր և 1872—1877 թթ․ վարել է Բրգնիկի ժողովրդապետի պաշտոնը։


31. ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻՆ

(էջ 267)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 67, էջ 28-29։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 57—58։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր նամակը — խոսքը Թեքեյանի՝ Վարուժանին հղած 1906-ի փետրվարի 13-ի նամակի մասին է (տե՜ս «Նամականի», էջ 234—236)։

2. Գեղեցկությունը՝ զոր քերթվածներուս մեջ կը գտնաք — Վ․ Թեքեյանը «Գեղանիում» տպագրած «Սարսուռներ» շարքի մասին Վարուժանին գրել էր. «Այնչա՜փ զանոնք սիրեցի և այնչա՜փ հիացա անոնց վրա, որ կը քաշվիմ բառերով հայտնելու մտածումս...» («Նամականի», էջ 234)։

3. Այդ հայլիիին մեջեն — այս տողերից հետո ջնջված է հետևյալ պարբերությունը. «Անգամ մը ես շնորհակալ կըլլամ այն ձեռքի գոտեպնդող սեղմումին, զոր առջի հեղ ըլլալով գրականության ճամբուն վրա՝ կարկառեցիք ինծի»: