Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/552

Այս էջը սրբագրված է

4. Վերածնությա՝ վերավախճանումը — բառախաղը վերաբերում է Վարուժանի «Վերածնություն» բանաստեղխությանը, որ 1905-ի նոյեմբերին ուղարկել էր «Շիրակին»։ Վ․ Թեքեյանը այն համարել էր «տկար» և «տեղ—տեղ անհասկնալի» («Նամականի», էջ 235)։

5. Խորճուրդ պիտի տայի զայն հրատարակել — Վ. Թեքեյանը չապագրեց այդ բանաստեղծությունը և 1902-ի հունիսի 28-ի (հուլիսի 11) նամակով Վերադարձրեց հեղինակին (տե՛ս «Նամականի», էջ 287—288)։ Վարուժանը «Վերածնությունը» տպագրեց «Բազմավեպում» (1909, թիվ 9, էջ 418— 419)։

6. Ներփակյալ ղրկածներս — խոսքը «Կռվի երթ», «Հայկական օրոցք» և «Արծիվներու կարավանը» քերթվածների մասին է, որոնք լույս տեսան «Շիրակում» (1906, թիվ 1, էջ 26, թիվ 3, էջ 98—100)։

7. Սկսած եմ ամբողջովին Հայաստանի վրա հատոր մը պատրաստել — խոսքը «Տեղին սիրտը» ժողովածուի մասին է։

8. Կը հանդիսանա ջղերուս — այս բառերից հետո ջնջված է «Իրենց տեսակին մեր ընտրած, ղրկած եմ» նախադասությունը։


32. ՍԻՄՈՆ ԵՐԵՄՅԱՆԻՆ

(էջ 268)

Արտագրված պատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 113, սևագիրը՝ ԴՎՖ, № 67, էջ 30 — 31։

Ինքնագիրը հրապարակել է Սիմոն Երեմյանը։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1927, թիվ 5, Էջ 53 — 54, ապա, հապավումով՝ «Բազմավեպ», 1931, թիվ 11, Էջ 494, Սիմոն Երեմյան, Գրապետ հայեր, իններորդ շարք, Վենետիկ, 1931, Էջ 210—212։ Հետագայում զետեղվել է՝ Երկեր, Ե., 1946, Էջ 429—430 և այլն։ «Նամականիում» հրատարակվել է սևագրից։ Պատճենի և սևագրի տարբերությունները ոճական են։

Տպագրվում Է աոաջին հրաաարակությունից։

1. Երեք ամսվուն այն սիրալիր և բարերար կենակցությունը — ակնարկը հետևյալի մասին Է։ 1905-ի հունվարի 29-ին Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանի աշակերտներ Վարուժանի, Դ. Ճիզմեճյանի և այլոց պահանջով (տե՛ս Ճիզմեճյան, Էջ 15—16) Հովհան Ավգերին ազատել են ուսումնապետի պաշտոնից։ Մարտի 27-ին ուսումնապետ Է նշանակվել Ս․ Երեմյանը (տե՛ս «Բազմավեպ», 1936, թիվ 8—12, էջ 571)։ Վարուժանի և U. Երեմյանի միջև ստեղծվել են մտերմական հարաբերություններ։

2. Ինչո՛ւ թողուցիք պաքտոնը — 1905-ի հոկտեմբերի 18-ից Ս․ Երեմյանը ազատվել Է Մուրատ—Ռափայելյան վարժարանի ուսումնապետի պաշտոնից (տե՛ս «Բազմավեպ», 1936, թիվ 8—12, Էջ 571)։ Ըստ երևույթին Ս. Երեմյանը ընդհարվել է որոշ պաշտոնատար անձանց հետ։

3. Մեծավորը իր ուղարկումներուն մեջ — խոսքը Ստ. Սարյանի՝ Վարուժանին ուղարկած կրթшթոշակի մասին է։