Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/553

Այս էջը սրբագրված է

88. ՆԵՐՍԵՀ ԱՆԴՐԻԿՅԱՆԻՆ

(էջ 270)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 68, էջ 59—61։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 89—61, երկրորդ անգամ՝ Երկեր, 1984, Էջ 504—506։

Թվագրվում է այս և Ն. Անդրիկյանի՝ Վարուժանին հղած 1906-ի մարտի 5-ի նամակում (տե՛ս «Նամականի», Էջ 239) հիշատակված փաստերի հիման վրա։

Տպագրվում Է սևագրից։

1. Ձեր նամակը — 1906-ի մարտի 5-ին Վարուժանին հղած Ն. Անդրիկյանի նամակը (տե՛ս «Նամականի», Էջ 239)։

2. «Սարսուռներուն» վրա Ձեր նվիրել ուզած գրախոսականին — Ն. Անդրիկյանը հաղորդել է, թե մտադիր Է «Բազմավեպի» մայիսյան համարում գրել իր տպավորությունները «Սարսուռների» մասին և նախապես իր կարծիքն է հայտնել տաղաչափական ինչ-ինչ խնդիրների շուրջ։

3. Քանիսնի մը բարյացակամ տողերուն — Ն. Անդրիկյանը «Հայ հանդեսներ» տեսության մեջ («Բազմավեպ», 1906, փետրվար, Էջ 90—91) «Անահիտում» տպագրված (1905, թիվ 12) Վարուժանի «Հայ բժիշկը» բանաստեղծության մասին գրել Է. «Տագնապ կա և պ. Դանիել Վարուժանի «Քաջ բժիշկը» ոտանավորին մեջ... Բայց հոս ճշմարիտ ցավի արտահայտություն ալ կա ու կը կարեկցինք... Պիտի փափաքեի, որ երիտասարդ բանաստեղծը հեռացներ քիչ մը փնտռված և ուժով պատկերները։ Ես կը սիրեմ իր բանաստեղծությունը և եթե այս դիտողությունները կընեմ, որովհետև ավելի կատարյալ կուզեմ տեսնել զանոնք»։

4. Պ. Չոպանյանն ալ որոշած է նվիրել — Ա. Չոպանյանը Վարուժանին գրած 1906-ի փետրվարի 27-ի նամակում (տե՜ս «Նամականի», Էջ 238— 239) խոստացել Էր «Անահիտի» ապրիլյան համարում գրել «Սարսուռների» մասին (տե՜ս նաև № 57 նամակի ծանոթագրությունները սույն հատորում)։

5․ Ո՛ր աստիճան կատարյալ կամ անկատար է տաղաչափությունը — խոսքը Ն. Անդրիկյանի հետևյալ կարծիքի մասին է. «Ձեր տաղաչափությունր քիչ մը անհամ գտա և սիրեցի. այս գուշակել կուտա, թե չեք ուզեր Ձեր մտածությունները առերևույթ արվեստին զոհել» («Նամականի», էջ 239)։

6․ Նամակի վերջին տողերն անընթեռնելի են։


34. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

(էջ 272)

Ինքնագիրը՝ ՎՄՄ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, էջ 75—76, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 61—62։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։